Տպել
Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողով
Գործունեության ոլորտները` մարդու իրավունքների պաշտպանություն, երեխայի իրավունքներ, կրոն, կանանց եւ տղամարդկանց իրավահավասարություն, ազգային փոքրամասնություններ, փաստաբանություն, նոտարիատ, արհեստակցական միություններ, հասարակական կազմակերպություններ եւ այդ ոլորտները կարգավորող օրենքներ


Էլ. փոստ humanrights@parliament.am
Հեռ. (374-11) 513 230




Քաղվածք թիվ 5 նիստի արձանագրությունից
09.04.2019
Ժամը 15:00
314 սենյակ
1.
Դրական եզրակացություն ներկայացնել Ազգային ժողովի ութերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի օրակարգի նախագծում ընդգրկվող հետևյալ նախագծի վերաբերյալ.

1) «Մարդկանց թրաֆիքինգի եւ շահագործման ենթարկված անձանց նույնացման եւ աջակցության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
Կ-038-06.03.2019-ՄԻ-011/2ամբ.
Հեղինակ` ՀՀ կառավարություն
Հիմնական զեկուցող`ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Սմբատ Սաիյան
Հարակից զեկուցող(ներ)`Հանձնաժողովի նախագահի տեղակալ Անի Սամսոնյան
2.
Առաջարկել Ազգային ժողովի խորհրդին սույն արձանագրության քաղվածքի 1-ին կետում նշված նախագիծը ընդգրկել Ազգային ժողովի առաջիկա հերթական նիստերի օրակարգի նախագծում:
3.
<<Ազգային ժողովի կանոնակարգ>> ՀՀ սահմանադրական օրենքի 71-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ հետևյալ նախագծի քննարկումը հետաձգվում է մինչև երկամսյա ժամկետով.
1) «Բռնադատվածների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին
Կ-040-06.03.2019-ՄԻ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
Հարակից զեկուցող(ներ)`ԱԺ պատգամավոր Սարգիս Խանդանյան


ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆ