Տպել
Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողով
Գործունեության ոլորտները` մարդու իրավունքների պաշտպանություն, երեխայի իրավունքներ, կրոն, կանանց եւ տղամարդկանց իրավահավասարություն, ազգային փոքրամասնություններ, փաստաբանություն, նոտարիատ, արհեստակցական միություններ, հասարակական կազմակերպություններ եւ այդ ոլորտները կարգավորող օրենքներ


Էլ. փոստ humanrights@parliament.am
Հեռ. (374-11) 513 230




Քաղվածք թիվ 7 նիստի արձանագրությունից
23.05.2019
Ժամը 11:00
314 սենյակ
1.
Դրական եզրակացություն ներկայացնել Ազգային Ժողովի յոթերորդ գումարման երկրորդ նստաշրջանի օրակարգի նախագծում ընդգրկվող հետևյալ նախագծերի վերաբերյալ.

Հարցի անվանումը
1) «Փաստաբանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
Կ-070-26.03.2019-ՄԻ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
Հիմնական զեկուցող`ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արտակ Ասատրյան
Հարակից զեկուցող(ներ)`ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյան
2) «Բռնադատվածների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին
Կ-040-06.03.2019-ՄԻ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
Հիմնական զեկուցող`ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արտակ Ասատրյան
Հարակից զեկուցող(ներ)`ԱԺ պատգամավոր Սարգիս Խանդանյան
Սույն արձանագրության քաղվածքի 1-ին կետում նշված նախագծերը ներկայացվելու են լրամշակված մինչև 24.05.2019 թ. :
2.
Առաջարկել Ազգային ժողովի խորհրդին սույն արձանագրության քաղվածքի 1-ին կետի նախագծերը ընդգրկել Ազգային ժողովի առաջիկա հերթական նիստերի օրակարգի նախագծում:
3.
Դրական եզրակացություն ներկայացնել հետևյալ նախագծի վերաբերյալ

Հարցի անվանումը
1) «Մարդկանց թրաֆիքինգի եւ շահագործման ենթարկված անձանց նույնացման եւ աջակցության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
Կ-038-06.03.2019-ՄԻ-011/2ամբ.
Հեղինակ` ՀՀ կառավարություն
Հիմնական զեկուցող`ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Գեմաֆին Գասպարյան
Հարակից զեկուցող(ներ)`Հանձնաժողովի նախագահի տեղակալ Անի Սամսոնյան


ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆ