National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
Նամակ հանձնաժողովին
Ձեր անունը` Ձեր էլ. փոստի հասցեն` Ձեր հաղորդագրությունը`

CAPTCHA Image


 
Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողով
Գործունեության ոլորտները`
մարդու իրավունքների պաշտպանություն, երեխայի իրավունքներ, կրոն, կանանց եւ տղամարդկանց իրավահավասարություն, ազգային փոքրամասնություններ, փաստաբանություն, նոտարիատ, արհեստակցական միություններ, հասարակական կազմակերպություններ եւ այդ ոլորտները կարգավորող օրենքներ

Էլ. փոստ humanrights@parliament.am
Հեռ. (374-11) 513 230


10.09.2019

Հանդիպում ՀՀ ոստիկանության ոլորտի բարեփոխումներին ուղղված ,Թայեքսե գործիքի շրջանակներում Եվրոպական միության փորձագետների հետ


ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը, հանձնաժողովի փոխնախագահ Անի Սամսոնյանը, ԱԺ պատգամավորներն ու փորձագետները սեպտեմբերի 10-ին հանդիպել են ՀՀ ոստիկանության բարեփոխումներին ուղղված ,Թայեքսե գործիքի շրջանակներում Եվրոպական միության փորձագետներ Կեստուլիս Լանչիսկու, Վինսետե Կորալի եւ Նորբերտ Ռիբովի հետ:
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակի ներկայացուցիչ Աստղիկ Հայրապետյանը տեղեկացրել է, որ ԵՄ փորձագետներն արդեն մի շարք հանդիպումներ ունեցել են ՀՀ ոստիկանությունում, զրուցել տարբեր ստորաբաժանումների ղեկավարների հետ, ծանոթացել ՀՀ կառավարության մշակած Ոստիկանության համակար•ում կառուցվածքային բարեփոխումների վերաբերյալ օրենսդրական փաթեթին:
Նաիրա Զոհրաբյանը, նշելով, որ հյուրերը մեծ առաքելություն են իրականացնում մեր երկրում, թավշյա հեղափոխությունից հետո ոստիկանի նոր կերպարի ձեւավորման գործում, կարեւոր է համարել մտածելակերպի եւ հոգեբանության փոփոխության ուղղությամբ կատարվող աշխատանքները:
,Ոստիկանի հիմնական գործառույթը պետք է լինի մարդու իրավունքների պաշտպանությունըե,- ասել է մշտական հանձնաժողովի նախագահը: Նա անդրադարձ է կատարել նաեւ ընտանեկան բռնության դեպքերին, կարեւորել Ազգային ժողովի կողմից 2017-ին ընդունված ,Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասինե ՀՀ օրենքի կիրարկումը: Այս առնչությամբ ԵՄ փորձագետ Վինսետե Կորալը տեղեկացրել է, որ իր ներկայացրած երկրի՝ Իսպանիայի դատական համակար•ում ստեղծվել է ընտանեկան բռնությունների խնդրով զբաղվող հատուկ վարչություն: Նա հավելել է, որ խնդիրն առկա է ԵՄ պետություններում եւ յուրաքանչյուր երկիր օրենսդրական յուրովի լուծումներ է գտել՝ ա՞րդյոք ներքին գործերի նախարարությունը, թե՞ ոստիկանությունը պետք է զբաղվի ընտանեկան բռնության դեպքերով:
Նաիրա Զոհրաբյանն անհրաժեշտ է համարել նմանօրինակ խնդիրներով զբաղվող արհեստավարժ ոստիկանի դերն ու նշանակությունն ընտանեկան բռնությունը կանխար•ելելու եւ ընտանիքի անդամներին հաշտեցնելու գործում:
Կեստուլիս Լանչիսկին ոստիկանության համակարգում բարեփոխումների համար առանձնացրել է երեք խնդիր. արմատական կառուցվածքային փոփոխություններ, միջազգային չափանիշներին համապատասխան օրենսդրության մշակում եւ հին օրենսդրական ընթացակարգերից ձերբազատում, միջին օղակի, որոնք հրամաններ են արձակում, ոստիկանության հոգեբանության փոփոխություն: Կարեւորվել է նաեւ դեպքերին արագ արձագանքելու մեխանիզմի ներդրումը:
Նույն օրը ԵՄ փորձագետները հանդիպել են ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փորձագետների հետ: Արամ Տեր-Սահակյանը տեղեկացնելով, որ շուրջ երեք տասնամյակ աշխատել է ոստիկանության համակարգում, կարեւոր է համարել խորհրդային ոստիկանի հոգեբանությունից ձերբազատվելը: Ըստ նրա՝ թավշյա հեղափոխությունից հետո փոխվել են ոստիկան-քաղաքացի հարաբերությունները եւ հանրությունն արդեն օրենքի պաշտպաններին չի ընկալում, որպես պատժողի: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել ոստիկանների լիազորություններին ու բազմաթիվ այլ հարցերի: Փորձագետները նաեւ նշել են, որ բարեփոխումների արդյունքում Եվրոպական միությունը ֆինանսապես կաջակցի եւ կվերազինվի ողջ համակարգը:

23.12.2019
ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի պատգամավորներն այցելել են Հանրապետական հավաքակայան

16.12.2019
ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում

15.12.2019
Աբովյանի ,Կանանց և անչափահասներիե ՔԿՀ-ում անցկացվեց ,Կյանքը հրաշալի էե միջոցառումը

05.12.2019
Ապաքաղաքացիության կանխմանն ու կրճատմանն ուղղված քաղաքացիության մասին օրենքների ոլորտում հաջող փորձի օրինակները ձեռնարկի շնորհանդեսը՝ խորհրդարանում

31.10.2019
Քննարկվել են ՀՀ զինված ուժերում ոչ մարտական գործողությունների ժամանակ զոհված զինծառայողների ծնողների կողմից բարձրացված իրավունքի խախտման հարցերը

30.10.2019
Նաիրա Զոհրաբյանը ներկա է եղել արդարադատության նախարարության կազմակերպած քննարկմանը

29.10.2019
Քննարկվել են Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության նախագիծն ու դրանից բխող 2020-2022 թվականների գործողությունների ծրագիրը

28.10.2019
Քննարկվել են Հայաստանում կրոնի, խղճի ազատությանը եւ կրոնական կազմակերպություններին առնչվող հարցեր

11.10.2019
Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության եվ դրանից բխող 2020-2022 թթ. գործողությունների ծրագրի վերաբերյալ առաջարկներ.

23.09.2019
Կարեւորվել է Հայաստանում գործուն արհմիությունների մասին օրենք ունենալու հարցը

18.09.2019
ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվել են բանակին եւ պաշտպանական ոլորտին առնչվող հարցեր

20.08.2019
Նաիրա Զոհրաբյանը Կայազորային հոսպիտալում հանդիպել է հոգեկան շեղումներ ստացած զինվորներին

26.07.2019
Այց ,Կոշե քրեակատարողական հիմնարկ

17.07.2019
Այց Ռազմական Ոստիկանություն

15.07.2019
ՄԻ պաշտպանը ներկայացրել է 2020 թ. համար նախատեսված ծրագրերը եւ հնարավոր ծախսերը

12.07.2019
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

11.07.2019
Քննարկվել են դատական եւ ընտրական համակարգերում նախատեսվող բարեփոխումներին առնչվող հարցեր

06.06.2019
Նաիրա Զոհրաբյանը հանդիպել է Հայաստանում Ռուսաստանի դեսպանի հետ

22.05.2019
Քննարկվել են ՀԿ-ների գործունեության կանոնակարգմանը վերաբերող խնդիրներ

16.05.2019
Նաիրա Զոհրաբյանն ընդունել է <<Հյուման Ռայթս Ուոչ>> կազմակերպության ներկայացուցիչներին

30.04.2019
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովում հյուրընկալվել է Արցախի մարդու իրավունքների պաշտպանը

02.04.2019
Նաիրա Զոհրաբյանը հանդիպել է խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների ծնողների հետ

12.03.2019
Հանդիպում ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի նախագահի հետ

28.02.2019
Հանդիպում. <<Աբովյանի>> կանանց և անչափահասների քրեակատարողական հիմնարկ

27.02.2019
Նաիրա Զոհրաբյանը հանդիպել է Ազգային ժողովրդավարության ինստիտուտի ներկայացուցիների հետ

22.02.2019
Քննարկում ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովում

11.02.2019
Հանձնաժողովի աշխատանքային քննարկում ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի մասնակցությամբ

08.02.2019
ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՌԴ ԴԵՍՊԱՆԻՆ

08.02.2019
ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ԴԵՍՊԱՆԻՆ

07.02.2019
Տեղեկացնում եմ Ձեզ, որ ս.թ. փետրվարի 11-ին՝ ժամը 12.00-ին, Աժ 314 սենյակում կկայանա ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի աշխատանքային քննարկում՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի մասնակցությամբ:



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am