National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
Նամակ հանձնաժողովին
Ձեր անունը` Ձեր էլ. փոստի հասցեն` Ձեր հաղորդագրությունը`

CAPTCHA Image


 
Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողով
Գործունեության ոլորտները`
մարդու իրավունքների պաշտպանություն, երեխայի իրավունքներ, կրոն, կանանց եւ տղամարդկանց իրավահավասարություն, ազգային փոքրամասնություններ, փաստաբանություն, նոտարիատ, արհեստակցական միություններ, հասարակական կազմակերպություններ եւ այդ ոլորտները կարգավորող օրենքներ

Էլ. փոստ humanrights@parliament.am
Հեռ. (374-11) 513 230


23.01.2020

Նաիրա Զոհրաբյանը հանդիպել է Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ



Հունվարի 23-ին ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը հանդիպել է Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Մորանի եւ քաղաքական ու մամուլի գծով ղեկավար Ստիվ Դոդդսի հետ:
Նաիրա Զոհրաբյանը ներկայացրել է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի օրակարգը՝ նշելով, որ որպես խորհրդարանական՝ շատ տպավորված է Մեծ Բրիտանիայի խորհրդարանի հատկապես մարդու իրավունքների եւ կանանց հիմնախնդիրներով զբաղվող հանձնաժողովների եւ աշխատանքային խմբերի գործունեությունից:
Ըստ հանձնաժողովի նախագահի՝ արդյունավետ կլինի, եթե Հայաստանի Ազգային ժողովում եւս, ինչպես Մեծ Բրիտանիայի խորհրդարանում է, անկախ քաղաքական կողմնորոշումներից բոլոր քաղաքական ուժերը ներկայացնող պատգամավոր կանայք ստեղծեն խումբ, որը կքննարկի կանանց, երեխաների եւ մարդու իրավունքներին առնչվող բազմաթիվ խնդիրներ, որն էլ դրական ազդակ կլինի հանրությանն այն մասին, որ կին պատգամավորները կարող են միավորվել՝ առանցքային խնդիրներ լուծելու համար:
Զրուցակիցները քննարկել են նաեւ ատելության խոսքի եւ կեղծ լուրերի հետ կապված խնդիրներ: Նաիրա Զոհրաբյանը նշել է, որ 2019 թվականի սեպտեմբերին Մեծ Բրիտանիայում կայացել է ,Մեդիայի ազատությանե թեմայով քննարկում, որին մասնակցել են նաեւ Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորներ:
Հանձնաժողովի նախագահը կարեւորել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի եւ համագործակցության նախարարության օժանդակությամբ գործող՝ ,Աջակցություն Ազգային ժողովին՝ խորհրդարանական վերահսկողությունը եւ ընտրողների հետ հաղորդակցությունը բարելավելու նպատակովե ծրագրի շրջանակում դեսպանատան աջակցությունը հանձնաժողովին՝ իրականացնելու համար իր վերահսկողական գործառույթները, մասնավորապես մարդու իրավունքների ռազմավարության ոլորտում:
Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Մորանը պատրաստակամություն է հայտնել հանձնաժողովի հետ սերտ եւ առարկայական համագործակցություն հաստատելու համար: Նա նշել է, որ կքննարկեն Նաիրա Զոհրաբյանի բարձրաձայնած ծրագրի շրջանակում նախաձեռնությանն աջակցելու հարցը: ________________________________________

04.11.2020
ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստ

08.09.2020
Օրենսդրական փոփոխություններ՝ ատելության խոսքի դեմ պայքարելու նպատակով

29.06.2020
ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում



09.06.2020
Քննարկվել է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի 2019 թ. եկամուտների եւ ծախսերի կատարողականը

08.06.2020
ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում

27.04.2020
Ապրիլի 27-ին ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովը Նաիրա Զոհրաբյանի նախագահությամբ գումարել է իր հերթական նիստը:

10.03.2020
Քննարկում ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովում

02.03.2020
ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում

02.03.2020
Արտագնա նիստ Աղվերանում

09.01.2020
Հայտարարություն



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am