National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
Նամակ հանձնաժողովին
Ձեր անունը` Ձեր էլ. փոստի հասցեն` Ձեր հաղորդագրությունը`

CAPTCHA Image


 
Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողով
Գործունեության ոլորտները`
մարդու իրավունքների պաշտպանություն, երեխայի իրավունքներ, կրոն, կանանց եւ տղամարդկանց իրավահավասարություն, ազգային փոքրամասնություններ, փաստաբանություն, նոտարիատ, արհեստակցական միություններ, հասարակական կազմակերպություններ եւ այդ ոլորտները կարգավորող օրենքներ

Էլ. փոստ humanrights@parliament.am
Հեռ. (374-11) 513 230


29.06.2020

ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում

Հունիսի 29-ին Նաիրա Զոհրաբյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը` օրակարգում ունենալով ՄԱԿ-ի Զարգացման ,Նոր Հայաստան` ժամանակակից խորհրդարանեե ծրագրին հանձնաժողովի մասնակցության վերաբերյալ հարցը:

Նաիրա Զոհրաբյանը բարձրաձայնել է վերոնշյալ ծրագրի շրջանակում իրականացվող տեխնիկական աջակցության դիմելու ընթացակարգը` մշակված ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների համար:

Նախատեսվում է հանձնաժողովներին տրամադրել աջակցություն` մինչեւ 12 հազար ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի սահմաններում: Ծրագրի նպատակն է հզորացնել Ազգային ժողովը` որպես պետական կառավարման համակարգում ընդլայնված դերի շրջանակում` օրենքների մշակման, վերահսկողության եւ ներկայացուցչականության ապահովման առանցքային գործառույթների իրականացման հարցում:

Հանձնաժողովի որոշ անդամներ ներկայացրել են իրենց առաջարկները: Մարիա Կարապետյանն անհրաժեշտ է համարել Ատելության խոսքի աշխատանքային խմբի աշխատանքներում իրավաբան-փորձագետի ներգրավումը: Նա նաեւ առաջարկել է դաշտային ուսումնասիրություն անցկացնել եզդի աղջիկների իրավունքների շուրջ` մասնավորապես որպես խնդիր դիտարկելով վաղ ամուսնությունները:

Նաիրա Զոհրաբյանը կարեւորել է չծնված երեխայի կյանքի իրավունքի պաշտպանության մասին օրենք ունենալը:
v Առաջարկների հետագա ուսումնասիրության նպատակով հանձնաժողովը խմբակցություններից ընտրել է մեկական պատգամավոր. ԱԺ ,Բարգավաճ Հայաստանե-ից ընտրվել է Շաքե Իսայանը, ԱԺ ,Լուսավոր Հայաստանե-ից` Անի Սամսոնյանը, ԱԺ ,Իմ քայլըե-ից` Սարգիս Խանդանյանը: Հանձնաժողովի անդամները մեկշաբաթյա ժամկետում կներկայացնեն գրավոր առաջարկներ:

04.11.2020
ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստ

08.09.2020
Օրենսդրական փոփոխություններ՝ ատելության խոսքի դեմ պայքարելու նպատակով

09.06.2020
Քննարկվել է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի 2019 թ. եկամուտների եւ ծախսերի կատարողականը

08.06.2020
ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում

27.04.2020
Ապրիլի 27-ին ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովը Նաիրա Զոհրաբյանի նախագահությամբ գումարել է իր հերթական նիստը:

10.03.2020
Քննարկում ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովում

02.03.2020
ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում

02.03.2020
Արտագնա նիստ Աղվերանում

23.01.2020
Նաիրա Զոհրաբյանը հանդիպել է Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ

09.01.2020
Հայտարարություն



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am