National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
Նամակ հանձնաժողովին
Ձեր անունը` Ձեր էլ. փոստի հասցեն` Ձեր հաղորդագրությունը`

CAPTCHA Image


 
Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողով
Գործունեության ոլորտները`
մարդու իրավունքների պաշտպանություն, երեխայի իրավունքներ, կրոն, կանանց եւ տղամարդկանց իրավահավասարություն, ազգային փոքրամասնություններ, փաստաբանություն, նոտարիատ, արհեստակցական միություններ, հասարակական կազմակերպություններ եւ այդ ոլորտները կարգավորող օրենքներ

Էլ. փոստ humanrights@parliament.am
Հեռ. (374-11) 513 230


04.11.2020

ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստ


Նոյեմբերի 4-ին ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում Անի Սամսոնյանի եւ Արկադի Խաչատրյանի նախագահությամբ քննարկվել են ,ՀՀ 2021 թվականի պետական բյուջեի մասինե ՀՀ օրենքի նախագծով ՄԻՊ աշխատակազմին նախատեսված հատկացումները:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը տեղեկացրել է, որ ընթացիկ տարում ավելացել է աշխատակազմի ծանրաբեռնվածությունը՝ պայմանավորված գործունեության ոլորտների ընդլայնմամբ եւ այս օրերին ստեղծված իրավիճակով: Համեմատականներ անցկացնելով նախորդ տարիների հետ՝ Արման Թաթոյանն ընդգծել է, որ աճել են ՄԻՊ աշխատակազմին ուղղված բողոքները, երեք անգամ ավելացել է դրական լուծված գործերի թիվը:

ՀՀ ՄԻՊ-ը նշել է, որ այս պահին կառույցն իր ուշադրության ներքո է պահում Ադրբեջանի զինված ուժերի կողմից մեր երկրի խաղաղ բնակավայրերի նկատմամբ հարձակումները: ,Ակնհայտ է, որ խոսքը գնում է թիրախային զինված հարձակումների մասին թե՛ Արցախի եւ թե՛ Հայաստանի բնակչության, խաղաղ բնակավայրերի նկատմամբե,-ընդգծել է Արման Թաթոյանը: Ըստ բանախոսի՝ արձանագրվել են ՀՀ երկու մարզերի՝ Գեղարքունիքի եւ Սյունիքի բնակավայրերի նկատմամբ հրթիռային հարձակումներ:
Զեկուցողի տեղեկացմամբ՝ իրենք համագործակցում են Արցախի ՄԻՊ աշխատակազմի հետ, համատեղ իրականացնում փաստահավաք աշխատանքներ:
Արման Թաթոյանը պատասխանել է պատգամավորների հնչեցրած հարցերին:

26.05.2021
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
Սույն թվականի հունիսի 4-ին, ժամը 16.00-ին, ՀՀ Ազգային ժողովի 334 սենյակում տեղի կունենա ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստ


01.04.2021
Սույն թվականի ապրիլի 6-ին, ժամը 13։00-ին, ՀՀ ԱԺ 334 սենյակում ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովը կանցկացնի՝ ՀՀ-ում COVID-19-ի պայմաններում կրթական հեռավար գործընթացի և կրթության իրավունքի իրացման խնդիրները խորագրով քննարկում։

30.03.2021
Քննարկում՝ ուղղված համացանցում ատելության խոսքի կարգավորմանը

25.03.2021
Սույն թվականի մարտի 30-ին, ժամը 11:00-ին, ՀՀ ԱԺ 334 սենյակում ՀՀ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովը կանցկացնի աշխատանքային քննարկում՝ <<Ատելության խոսքի կարգավորումը համացանցում>> թեմայով։

11.03.2021
Քննարկում Ատելության խոսքի կարգավորումը համացանցում թեմայով

17.02.2021
Ս.թ. փետրվարի 18-ին, ժամը 12:00-ին, ԱԺ 314 սենյակում, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի շրջանակներում տեղի կունենա ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի համար նախատեսված <<Ատելության խոսքի կարգավորումը Հայաստանի Հանրապետության օրենսդրությունում>> հետազոտության հաշվետվությունը փորձագետներ՝ Արա Ղազարյանի և Դավիթ Ասատրյանի ներկայացմամբ։



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am