National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
Նամակ հանձնաժողովին
Ձեր անունը` Ձեր էլ. փոստի հասցեն` Ձեր հաղորդագրությունը`

CAPTCHA Image


 
Գործունեության ոլորտները`
Էլ. փոստ
Հեռ.


16.12.2019

ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի թիվ 5 որոշում




ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ
ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԱՐՑԵՐԻ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

16 դեկտեմբերի 2019 թվականի
ԹԻՎ 5 ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ եւ ՀԱՆՐԱՅԻՆ  ՀԱՐՑԵՐԻ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

   Հիմք ընդունելով ,Ազգային ժողովի կանոնակարգե Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի Աշխատակարգը՝ Ազգային Ժողովի մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովը (այսուհետ՝ Հանձնաժողով) ՈՐՈՇՈՒՄ Է.
1. Ստեղծել աշխատանքային խումբ՝ ատելության խոսքի դեմ պայքարին ուղղված Հայաստանի Հանրապետության օրենսդրության բարեփոխման շուրջ քննարկումների նպատակով (այսուհետ՝ Աշխատանքային խումբ):
2. Աշխատանքային խմբի գործունեության ժամկետը սահմանել մինչեւ 6 (վեց) ամիս, որը խմբի առաջարկությամբ՝ Հանձնաժողովի որոշմամբ կարող է երկարաձգվել:
3. Աշխատանքային խմբի գործունեության ժամկետն ավարտվելուց հետո, հանձնաժողովի հերթական կամ արտահերթ նիստում զեկուցում է իր գործունեության արդյունքների մասին:
4. Աշխատանքային խմբում կարող են ներգրավվել Ազգային ժողովի պատգամավորներ:
5. Աշխատանքային խմբի անդամների առավելագույն թիվը սահմանել 11 (տասնմեկ)։ Աշխատանքային խմբում տեղերը բաշխվում են խմբակցություններում ընդգրկված պատգամավորների թվի համամասնությամբ:
6. Առաջադրել եւ ընտրել Աշխատանքային խմբի ղեկավար Հանձնաժողովի անդամների կազմից։
7. Աշխատանքային խմբի նիստերն անցկացվում են համաձայն Հանձնաժողովի աշխատակարգի։
8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից։

 ՀՀ Ազգային Ժողովի մարդու իրավունքների
 պաշտպանության եւ հանրային
 հարցերի հանձնաժողովի  նախագահ                            Նաիրա  Զոհրաբյան

     16 դեկտեմբերի 2019 թվական
      ք. Երեւան

 


16.12.2019
ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի թիվ 6 որոշում

08.10.2019
ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի թիվ 4 որոշում

11.03.2019
ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի թիվ 3 որոշում

07.02.2019
ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի թիվ 1 որոշում

07.02.2019
ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի թիվ 2 որոշում



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am