Տպել
Գործունեության ոլորտները`
Էլ. փոստ
Հեռ.


14.02.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԵՏԱԿԱՆ-ԻՐԱՎԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ
ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԼՍՈՒՄՆԵՐ ՀՐԱՎԻՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, 125-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով եւ Ազգային ժողովի աշխատակարգի 87-րդ կետով, հանձնաժողովը որոշում է.

1. 2020 թվականի փետրվարի 25-ին՝ ժամը 10:30-ին Ազգային ժողովի նիստերի դահլիճում հրավիրել խորհրդարանական լսումներ, որի թեման է. ««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (Կ-428-20.12.2019-ՊԻ-011/0) եւ հարակից օրենքների նախագծերի փաթեթի քննարկում»:

2. Հաստատել խորհրդարանական լսումների ընթացակարգը՝ համաձայն հավելված 1-ի :

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:


09.04.2020
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԵՏԱԿԱՆ-ԻՐԱՎԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ
«ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՌԵԺԻՄԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 31-Ի ՀՕ-160-Ն ՕՐԵՆՔԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԸՆԹԱՑՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ