National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
Նամակ հանձնաժողովին
Ձեր անունը` Ձեր էլ. փոստի հասցեն` Ձեր հաղորդագրությունը`

CAPTCHA Image


 
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողով
Գործունեության ոլորտները`
սահմանադրաիրավական հարցեր, կուսակցություններ, ընտրական համակարգ, Ազգային ժողովի կանոնակարգ, հանրաքվե, սահմանադրական դատարան, արդարադատություն, դատարանակազմություն, դատախազություն, քննչական մարմիններ, դատական ակտերի հարկադիր կատարում, քրեակատարողական ծառայություն, համաներում, հանրային ծառայություն եւ այդ ոլորտները կարգավորող օրենքներ, Սահմանադրության փոփոխություններ, քաղաքացիական, քրեական, վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքեր, դատավարական օրենսգրքեր

Էլ. փոստ legcom@parliament.am
Հեռ. (374-11) 513 349




Քաղվածք թիվ 3 նիստի արձանագրությունից
28.02.2019
Ժամը 10:00
314 սենյակ
1.
«Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 78-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 5-րդ մասի համաձայն՝ բացասական եզրակացություն ներկայացնել Ազգային ժողովի յոթերորդ գումարման երկրորդ նստաշրջանի օրակարգի նախագծում ընդգրկվող հետևյալ նախագծի վերաբերյալ.
1) Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին
Խ-001-16.01.2019-ՊԻ-011/0
Հեղինակ` «Լուսավոր Հայաստան» խմբակցություն
Հիմնական զեկուցող`Պատգամավոր Էդմոն Մարուքյան
Հարակից զեկուցող(ներ)`Պատգամավոր Սերգեյ Ատոմյան
Բացասական եզրակացության պատճառներն են (համառոտ).
Նախագծի ընդունման դեպքում կառաջանա անհավասարակշռություն ժամկետների հաշվարկելիության առումով, քանի որ նշանակված պատժի և փաստացի պատիժը կրելու ժամկետները չեն համընկնելու՝ պայմանավորված մինչև դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը անձի կալանքի տակ լինելու հանգամանքով: Նախագիծը խտրական մոտեցում կարող է առաջացնել, երբ անձը, որը խոչընդոտել է գործի քննությանը կամ թաքնվել է քննությունն իրականացնող մարմիններից և որի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը, ավելի քիչ է պատիժ կրում, քան այն անձը, ում նկատմամբ ընտրվել է այլ խափանման միջոց: Խնդիր է առաջանում նաև կապված այն անձանց հետ, ում նկատմամբ արդեն իսկ կիրառվել է 01.11.2018թ. «Էրեբունի-Երեւանի հիմնադրման 2800-ամյակի եւ Հայաստանի Առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքը: Նախագծի ընդունման դեպքում վերջիններիս պատժի չափի կրճատումից հետո իրենց նկատմամբ վերստին պետք է կիրառել համաներման ակտը, քանի որ առաջարկվող դրույթների կիրառման արդյունքում նվազում է պատժի չկրած մասը: Նախագծի ընդունմամբ նաև խտրական վերաբերմունք է դրսևորվում 2018թ. նոյեմբերի 6-ից հետո ծագած կամ ծագող իրավահարաբերությունների մասնակիցների նկատմամբ:
2.
«Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 71-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ հիմնական զեկուցողի առաջարկությամբ հետևյալ նախագծերի քննարկումը հետաձգվում է մինչև երկամսյա ժամկետով.
1) Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
Խ-002-16.01.2019-ՊԻ-011/0
Հեղինակ` «Լուսավոր Հայաստան» խմբակցություն
Հիմնական զեկուցող`Պատգամավոր Էդմոն Մարուքյան
Հարակից զեկուցող(ներ)`Պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյան
3.
«Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 78-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 5-րդ մասի համաձայն՝ բացասական եզրակացություն ներկայացնել Ազգային ժողովի յոթերորդ գումարման երկրորդ նստաշրջանի օրակարգի նախագծում ընդգրկվող հետևյալ նախագծի վերաբերյալ.
1) Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին
Պ-003-16.01.2019-ՊԻ-011/0
Հեղինակ` Նաիրա Զոհրաբյան
Հիմնական զեկուցող`Պատգամավոր Նաիրա Զոհրաբյան
Հարակից զեկուցող(ներ)`Պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյան
Բացասական եզրակացության պատճառներն են (համառոտ).
Նախագծի ընդունման դեպքում կառաջանա անհավասարակշռություն ժամկետների հաշվարկելիության առումով, քանի որ նշանակված պատժի և փաստացի պատիժը կրելու ժամկետները չեն համընկնելու՝ պայմանավորված մինչև դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը անձի կալանքի տակ լինելու հանգամանքով: Նախագիծը խտրական մոտեցում կարող է առաջացնել, երբ անձը, որը խոչընդոտել է գործի քննությանը կամ թաքնվել է քննությունն իրականացնող մարմիններից և որի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը, ավելի քիչ է պատիժ կրում, քան այն անձը, ում նկատմամբ ընտրվել է այլ խափանման միջոց: Խնդիր է առաջանում նաև կապված այն անձանց հետ, ում նկատմամբ արդեն իսկ կիրառվել է 01.11.2018թ. «Էրեբունի-Երեւանի հիմնադրման 2800-ամյակի եւ Հայաստանի Առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքը: Նախագծի ընդունման դեպքում վերջիններիս պատժի չափի կրճատումից հետո իրենց նկատմամբ վերստին պետք է կիրառել համաներման ակտը, քանի որ առաջարկվող դրույթների կիրառման արդյունքում նվազում է պատժի չկրած մասը: Նախագծի ընդունմամբ նաև խտրական վերաբերմունք է դրսևորվում 2018թ. նոյեմբերի 6-ից հետո ծագած կամ ծագող իրավահարաբերությունների մասնակիցների նկատմամբ:


ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀՎԼԱԴԻՄԻՐ ՎԱՐԴԱՆՅԱՆ

19.12.2019
Քաղվածք թիվ 9 արտահերթ նիստի արձանագրությունից

10.12.2019
Քաղվածք թիվ 7 արտահերթ նիստի արձանագրությունից

29.11.2019
Քաղվածք թիվ 6 նիստի արձանագրությունից

07.11.2019
Քաղվածք թիվ 5 նիստի արձանագրությունից

21.10.2019
Քաղվածք թիվ 4 արտահերթ նիստի արձանագրությունից

08.10.2019
Քաղվածք թիվ 3 արտահերթ նիստի արձանագրությունից

24.09.2019
Քաղվածք թիվ 2 նիստի արձանագրությունից

03.09.2019
Քաղվածք թիվ 1 նիստի արձանագրությունից

10.07.2019
Քաղվածք թիվ 15 արտահերթ նիստի արձանագրությունից

09.07.2019
Քաղվածք թիվ 14 արտահերթ նիստի արձանագրությունից

28.06.2019
Քաղվածք թիվ 13 արտահերթ նիստի արձանագրությունից

14.06.2019
Քաղվածք թիվ 12 նիստի արձանագրությունից

06.06.2019
Քաղվածք թիվ 11 արտահերթ նիստի արձանագրությունից

23.05.2019
Քաղվածք թիվ 10 նիստի արձանագրությունից

02.05.2019
Քաղվածք թիվ 9 նիստի արձանագրությունից

15.04.2019
Քաղվածք թիվ 8 արտահերթ նիստի արձանագրությունից

05.04.2019
Քաղվածք թիվ 7 նիստի արձանագրությունից

27.03.2019
Քաղվածք թիվ 6 արտահերթ նիստի արձանագրությունից

19.03.2019
Քաղվածք թիվ 5 նիստի արձանագրությունից

13.03.2019
Քաղվածք թիվ 4 արտահերթ նիստի արձանագրությունից

15.02.2019
Քաղվածք թիվ 2 արտահերթ նիստի արձանագրությունից

08.02.2019
Քաղվածք թիվ 1 արտահերթ նիստի արձանագրությունից



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am