Տպել
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողով
Գործունեության ոլորտները` սահմանադրաիրավական հարցեր, կուսակցություններ, ընտրական համակարգ, Ազգային ժողովի կանոնակարգ, հանրաքվե, սահմանադրական դատարան, արդարադատություն, դատարանակազմություն, դատախազություն, քննչական մարմիններ, դատական ակտերի հարկադիր կատարում, քրեակատարողական ծառայություն, համաներում, հանրային ծառայություն եւ այդ ոլորտները կարգավորող օրենքներ, Սահմանադրության փոփոխություններ, քաղաքացիական, քրեական, վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքեր, դատավարական օրենսգրքեր


Էլ. փոստ legcom@parliament.am
Հեռ. (374-11) 513 349


18.02.2020

ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԼՍՈՒՄՆԵՐ ՀՐԱՎԻՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սույն թվականի փետրվարի 25-ին Ազգային ժողովի նիստերի դահլիճում պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը հրավիրում է խորհրդարանական լսումներ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ հարակից օրենքների փաթեթի նախագծերի (Կ-428-20.12.2019-ՊԻ-011/0) քննարկում» թեմայով: Լսումների սկիզբը՝ ժամը 10:30-ին: Լսումներին մասնակցելու համար հայտերը կարող են ներկայացվել 011513349 հեռախոսահամարով կամ legcom@parliament.am էլեկտրոնային հասցեին մինչեւ ս.թ. փետրվարի 21-ը` ժամը 18:00-ն: