National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
Նամակ հանձնաժողովին
Ձեր անունը` Ձեր էլ. փոստի հասցեն` Ձեր հաղորդագրությունը`

CAPTCHA Image


 
Գործունեության ոլորտները`
Էլ. փոստ
Հեռ.


09.04.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԵՏԱԿԱՆ-ԻՐԱՎԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ
«ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՌԵԺԻՄԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 31-Ի ՀՕ-160-Ն ՕՐԵՆՔԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԸՆԹԱՑՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Ղեկավարվելով Սահմանադրության 106-րդ հոդվածին 1-ին մասով, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, 122-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով եւ 2-րդ մասով, հիմք ընդունելով  Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի յոթերորդ գումարման մշտական հանձնաժողովներ ստեղծելու մասին» 2019 թվականի հունվարի 15-ի ԱԺՈ-001-Ն որոշման 1-ին կետի 7-րդ ենթակետը եւ 6-րդ կետը, հանձնաժողովը որոշում է.

1. 2020 թվականի ապրիլի 10-ից մինչեւ Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» N 298-Ն որոշմամբ հայտարարված արտակարգ դրության (այսուհետ` արտակարգ դրություն) ավարտը իրականացնել «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» 2020 թվականի մարտի 31-ի ՀՕ-160-Ն օրենքի կատարման ընթացքի նկատմամբ խորհրդարանական վերահսկողություն:

2. Խորհրդարանական վերահսկողությունն իրականացվում է «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» 2012 թվականի մարտի 21-ի ՀՕ-106-Ն օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 17-րդ կետին եւ 9.1-ին հոդվածին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» N 298-Ն որոշման հավելվածի 8-րդ գլխի շրջանակներում, անձանց անձնական տվյալների պաշտպանության, մասնավոր եւ ընտանեկան կյանքի անձեռնմխելիության, հաղորդակցության ազատության եւ գաղտնիության իրավունքի սահմանափակումների կիրառման ընթացքում իրավասու մարմինների եւ պաշտոնատար անձանց ձեռնարկած միջոցների վերաբերյալ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով սահմանված կարգով գրավոր հարցումներ ուղարկելու, հարցմամբ պահանջված տեղեկություններին առնչվող նյութերին կամ փաստաթղթերին դրանց գտնվելու վայրում ծանոթանալու, խորհրդարանական վերահսկողության առարկային վերաբերող հարցերի պարզաբանման առնչությամբ իրավասու պաշտոնատար անձանց հանձնաժողով հրավիրելու, աշխատանքային քննարկումներ կազմակերպելու միջոցով:

3. Սույն որոշման կատարումն ապահովում է հանձնաժողովի նախագահը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:


14.02.2020
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԵՏԱԿԱՆ-ԻՐԱՎԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ
ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԼՍՈՒՄՆԵՐ ՀՐԱՎԻՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am