National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
Նամակ հանձնաժողովին
Ձեր անունը` Ձեր էլ. փոստի հասցեն` Ձեր հաղորդագրությունը`

CAPTCHA Image


 
Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով
Գործունեության ոլորտները`
Եվրասիական տնտեսական միության եւ տարածաշրջանի մյուս երկրների հետ կապեր, Հայաստանի Հանրապետության եւ Եվրասիական տնտեսական միության անդամ մյուս պետությունների օրենսդրության ներդաշնակեցում, միասնականեցում եւ այդ ոլորտները կարգավորող օրենքներ

Էլ. փոստ screi@parliament.am
Հեռ. (374-11) 513 258


10.06.2019

Կայացան ՀՀ նախագահության տարին ԵԱՏՄ-ում. մարտահրավերներ եւ հնարավորություններ թեմայով խորհրդարանական լսումները

Հունիսի 10-ին ՀՀ Ազգային ժողովի տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ կայացած ՀՀ նախագահության տարին ԵԱՏՄ-ում մարտահրավերներ եւ հնարավորություններ թեմայով խորհրդարանական լսումներին մասնակցեցին շուրջ 140 ներկայացուցիչներ կառավարությունից դիվանագիտական կորպուսից շահագրգիռ գերատեսչություններից հասարակական կազմակերպություններից ինչպես նաեւ Եվրասիական փորձագիտական ակումբի եւ ԱԺ մշտական հանձնաժողովին կից գործող Գիտափորձագիտական խորհրդի անդամներ: Լսումներին մասնակցեցին նաև բուհերի ակադեմիական շրջանակների ներկայացուցիչներ:
ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն իր ելույթում ընդգծեց, որ անցած տարիների ընթացքում ԵԱՏՄ-ն ապացուցել է իր կայացվածությունը հիմնական տնտեսական ցուցանիշներում արձանագրվել է դրական դինամիկա ԵԱՏՄ բազմաթիվ ուղղություններով կայացվել են կարեւոր որոշումներ:
ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը խոսելով եվրասիական տնտեսական զարգացման մարտահրավերների եւ ակնկալվող լուծումների մասին հավաստիացրել է որ ԵԱՏՄ-ում նախագահության տարում տնտեսական տեսանկյունից մեր երկիրն առավել էական ձեռքբերումներ է ունեցել:
Հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Փամբուխչյանը ԵԱՏՄ շրջանակում առկա խնդիրների լուծման հարցում գործադիրի մակարդակի համագործակցությունից բացի անհրաժեշտ է համարել նաեւ միջխորհրդարանական գործիքի արդյունավետ կիրառումը: ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը փաստել է, որ ԵԱՏՄ ոլորտային քաղաքականության մեջ այսուհետ պետք է արտացոլված լինի նաեւ երկրի քաղաքականությունը, իսկ Հայաստանի մասով ընդհանուր ռազմավարության մեջ՝ ԵՄ մեր գործընկերության հետ կապված հատվածական քաղաքականությունը:
Հայաստանում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Թիան Էրլունը Ղազախստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Թիմուր Ուրազաեւը Բելառուսի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Իգոր Նազարուկը բարձր են գնահատել ԵԱՏՄ խնդիրների քննարկմանն ու ներուժի բացահայտմանը նվիրված լսումների կազմակերպումը երկրի օրենսդիր մարմնում ինչն անդամ երկրների օրենսդրությունների ներդաշնակեցման խնդիրները տնտեսական հնարավորությունները հասկանալու եւ համագործակցությունը խթանելու լավ հնարավորություն կարող է հանդիսանալ: Ելույթներում եւ հարցադրումներում ՀՀ ԱԺ պատգամավորները կառավարության ներկայացուցիչներն ու ոլորտի պատասխանատուներն անդրադարձել են անդամ երկրների հետ Հայաստանի փոխհարաբերություններին, առեւտրաշրջանառության ծավալներին արտահանման աճի միտումներին ձեռներեցության խթանման հնարավորություններին կառույցի անդամ երկրների հետ հարաբերությունների կառուցման համատեքստում ՀՀ աշխարհագրական դիրքին եւ առանձնահատկություններին:
Կարեւորվել են ԵԱՏՄ երկրների միջխորհրդարանական վեհաժողով ստեղծելու գաղափարը, մեր երկրի առաջնահերթությունների ներկայացման հարցում ազգային հստակ օրակարգի առաջմղումը միջտարածաշրջանային համագործակցության ընդլայնման համատեքստում բազմակողմ գործարար-համաժողովների կազմակերպումը կոոպերացիաների զարգացումը: Առանձնահատուկ ընդգծվել է անդամ երկրների գիտակրթական ներուժի արդյունավետ օգտագործումը նորագույն տեխնոլոգիաների խթանմանն ուղղված քայլերը:

18.09.2019
Սեպտեմբերի 24-ին տեղի կունենա աշխատանքային քննարկում ավտոներկրողների մասնակցությամբ

17.09.2019
ՀՀ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի եւ ՌԴ ԴԺ Պետական դումայի ԱՊՀ հարցերի, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի համատեղ նիստում

31.08.2019
ՀՀ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի արտագնա նիստը Մեղրիում

07.03.2019
Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովին կից գիտափորձագիտական խորհրդի նիստ

18.02.2019
Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը ս/թ. փետրվարի 19-ին, ժամը 12:00-ին ՀՀ Ազգային ժողովի թիվ 334 սենյակում կազմակերպում է մամլո ասուլիս

15.02.2019
ՌԴ ԴԺ Պետական դումայի պատվիրակությանն ընդունել են ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովում

12.02.2019
ՀՀ Ազգային ժողովի տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի և ՌԴ Պետական դումայի ԱՊՀ, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների գործերով կոմիտեի համատեղ նիստ

11.02.2019
Միքայել Մելքումյանը հյուրընկալել է Հայաստանում Ռուսաստանի դեսպանին

11.02.2019
Միքայել Մելքումյանն ընդունել է Հայաստանում Ղազախստանի դեսպանին



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am