Տպել
Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով
Գործունեության ոլորտները` Եվրասիական տնտեսական միության եւ տարածաշրջանի մյուս երկրների հետ կապեր, Հայաստանի Հանրապետության եւ Եվրասիական տնտեսական միության անդամ մյուս պետությունների օրենսդրության ներդաշնակեցում, միասնականեցում եւ այդ ոլորտները կարգավորող օրենքներ


Էլ. փոստ screi@parliament.am
Հեռ. (374-11) 513 258


14.02.2020

Տեղի կունենա Ռուսաստանի Դաշնության մարզերի հետ համագործակցության հարցերի ենթահանձնաժողովի նիստը
Փետրվարի 14-ին՝ ժամը 15:00-ին, ԱԺ 214 սենյակում տեղի կունենա ՀՀ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովին կից ստեղծված Ռուսաստանի Դաշնության մարզերի հետ համագործակցության հարցերի ենթահանձնաժողովի նիստը:
Օրակարգում է ենթահանձնաժողովի աշխատակարգի հաստատման հարցը և հետագա գործողությունների ծրագիրը: