Տպել
Գործունեության ոլորտները`
Էլ. փոստ
Հեռ.


18.02.2019

Հուշագիր
Հուշագիր Փետրվարի 15-ին ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ ի դեմս նախագահող Բաբկեն Թունյանի և փոքր ու միջին ձեռնարկատերերի շահերը ներկայացնող յոթ հասարակական կառույցների ներկայացուցիչների միջև ստորագրվեց հանձնաժողովին կից ՓՄՁ երկխոսության հարթակ ստեղծելու մասին համագործակցության հուշագիր: Հանձնաժողովի նախագահը տեղեկացրեց, որ, հարթակի ստեղծման նպատակն է ապահովել կայուն երկխոսություն փոքր և միջին ձեռնարկատիրության շահերը ներկայացնող կազմակերպությունների և հանձնաժողովի միջև, ինչպես նաև բացահայտել ՓՄՁ-ների զարգացմանը խոչընդոտող օրենսդրական խնդիրները, վերլուծել դրանք, հանձնաժողովի անդամներին ներկայացնել օրենսդրական փոփոխությունների առաջարկություններ: Ըստ Բաբկեն Թունյանի՝ հարթակի միջոցով նախատեսվում է հանձնաժողովի քննարկմանը ներկայացված և ՓՄՁ-ներին վերաբերող օրենսդրական նախագծերի շուրջ կազմակերպել քննարկումներ, լսումներ, հանգել միասնական տեսակետի: ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի նախագահ Հակոբ Ավագյանը շնորհակալություն հայտնեց հանձնաժողովի նախագահին և անդամներին հարթակի ստեղծման համար: Ոլորտային որակյալ օրենսդրություն ունենալու տեսանկյունից նա կարևորեց հանձնաժողովի հետ կառուցողական երկխոսությունը: Հարթակը գործելու է հասարակական հիմունքներով:

26.02.2019
Բաբկեն Թունյանը հանդիպել է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանին



20.02.2019
Փետրվարի 20-ին ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը հանդիպել է Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ:

15.02.2019
Տեղեկատվություն