Տպել
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով
Գործունեության ոլորտները` հարկեր, տուրքեր, վճարներ, արդյունաբերություն, քաղաքաշինություն, էներգետիկա, բնական պաշարներ, տրանսպորտ, կապ, հեռահաղորդակցություն, ինտերնետ (համացանց), արտադրական ենթակառուցվածքի այլ ճյուղեր, զբոսաշրջություն, առեւտուր եւ ծառայություններ, ձեռնարկատիրական գործունեություն, պետական գույքի կառավարում, սակագներ, ներդրումներ, տնտեսական մրցակցություն, հակամենաշնորհ եւ այդ ոլորտները կարգավորող օրենքներ


Էլ. փոստ econom@parliament.am
Հեռ. (374-11) 513 415




Քաղվածք թիվ 23 արտահերթ նիստի արձանագրությունից
17.10.2019
Ժամը 15:30
314 սենյակ
1.
Հանձնաժողովը բացասական եզրակացություն ներկայացրեց հետևյալ օրենքի նախագծի լրամշակված տարբերակի վերաբերյալ.
1) Ներդրումային ծրագրերի իրականացման պետական աջակցության մասին
Պ-182-07.06.2019-ՏՀ-011/0
Հեղինակ` Միքայել Մելքումյան, Արտյոմ Ծառուկյան
Հիմնական զեկուցող`ԱԺ պատգամավոր Միքայել Մելքումյան
Հարակից զեկուցող(ներ)`ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյան
Հանձնաժողովի անդամ Արգիշտի Մեխակյան
Բացասական եզրակացության պատճառներն են (համառոտ)`

Նախագծում նշվում է, որ պետական աջակցության ենթակա են 50 մլն դրամը գերազանցող ներդրումային ծրագրերը։ Այս առումով գտնում ենք, որ նշված գումարի սահմանափակմամբ ներդրումային ծրագրերի իրականացման պետական աջակցությունը լրացուցիչ հիմնավորման կարիք ունի՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ նախագծի կարգավորումներից, ինչպես նաև դրանց կից ներկայացված հիմնավորումից պարզ չէ, թե ինչով են պայմանավորված նշված չափորոշիչն ընտրելու անհրաժեշտությունը, ինչպես նաև դրա իրականացման մեխանիզմները: Հարկ է նշել նաև, որ կարող են լինել 50 մլն դրամից պակաս ներդրումային ծրագրեր, որոնք իրենց կարևորությամբ և տվյալ ոլորտում առավել հրատապ ներդրում կատարելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ նույնպես ունենան պետական աջակցության կարիք: Հետևաբար անհրաժեշտ է ուսումնասիրել տվյալ բնագավառի միջազգային փորձը և նախատեսել կարգավորման այն մոդելը, որն առավել ընդունելի կլինի Հայաստանի Հանրապետության համար:


ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԲԱԲԿԵՆ ԹՈՒՆՅԱՆ