Տպել
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով
Գործունեության ոլորտները` հարկեր, տուրքեր, վճարներ, արդյունաբերություն, քաղաքաշինություն, էներգետիկա, բնական պաշարներ, տրանսպորտ, կապ, հեռահաղորդակցություն, ինտերնետ (համացանց), արտադրական ենթակառուցվածքի այլ ճյուղեր, զբոսաշրջություն, առեւտուր եւ ծառայություններ, ձեռնարկատիրական գործունեություն, պետական գույքի կառավարում, սակագներ, ներդրումներ, տնտեսական մրցակցություն, հակամենաշնորհ եւ այդ ոլորտները կարգավորող օրենքներ


Էլ. փոստ econom@parliament.am
Հեռ. (374-11) 513 415




Քաղվածք թիվ 2 նիստի արձանագրությունից
05.02.2020
Ժամը 11:00
334 սենյակ
1.
<<Ազգային ժողովի կանոնակարգ>> սահմանադրական օրենքի 71-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ հետևյալ օրենքների նախագծերի քննարկումը հետաձգվում է մինչև երկամսյա ժամկետով.
1) «Ողջիի, Փխրուտի, Արծվանիկի պոչամբարներում կուտակված եւ կուտակվող, ինչպես նաեւ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության գործունեության արդյունքում գոյացած եւ գոյացող արտադրական լցակույտերի մշակման ներդրումային ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն ուժը կորցրած ճանաչելու մասին
Պ-418-10.12.2019-ՏՀ-011/0
Հեղինակ` Մերի Գալստյան
Հիմնական զեկուցող`ԱԺ պատգամավոր Մերի Գալստյան
2) Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
Պ-423-17.12.2019-ՏՀ-011/0
Հեղինակ` Գեւորգ Պապոյան
Հիմնական զեկուցող`ԱԺ պատգամավոր Գևորգ Պապոյան
3) «Մաքսային կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
Պ-416-09.12.2019-ՏՀ-011/0
Հեղինակ` Սիսակ Գաբրիելյան
Հիմնական զեկուցող`ԱԺ պատգամավոր Սիսակ Գաբրիելյան
2.
<<Ազգային ժողովի կանոնակարգ>> սահմանադրական օրենքի 78-րդ հոդվածի 4-րդ մասի 5-րդ կետի համաձայն՝ հետևյալ օրենքի նախագծի քվեարկությունը հետաձգվեց.
1) ա) «Առեւտրի եւ ծառայությունների մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին
Պ-359-13.11.2019-ՏՀ-011/0
Հեղինակ` Ալեն Սիմոնյան
բ) «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում» լրացումներ կատարելու մասին
Պ-3591-13.11.2019-ՏՀ-011/0
Հեղինակ` Ալեն Սիմոնյան
Հիմնական զեկուցող`ԱԺ պատգամավոր Ալեն Սիմոնյան
Հարակից զեկուցող(ներ)`ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյան
3.
Հանձնաժողովը դրական եզրակացություն ներկայացրեց հետևյալ օրենքների նախագծերի վերաբերյալ և առաջարկեց Ազգային ժողովի խորհրդին նշված օրենքների նախագծերը ընդգրկել Ազգային ժողովի յոթերորդ գումարման չորրորդ նստաշրջանի 2020 թվականի փետրվարի 11-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում.
1) «Էներգախնայողության եւ վերականգնվող էներգետիկայի մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին
Կ-432-24.12.2019-ՏՀ-011/2ամբ.
Հեղինակ` ՀՀ կառավարություն
Հիմնական զեկուցող`ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյան
Հարակից զեկուցող(ներ)`Հանձնաժողովի անդամ Հովիկ Աղազարյան
2) «Հողի հարկի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին
Պ-433-24.12.2019-ՏՀ-011/0
Հեղինակ` Արգիշտի Մեխակյան, Գեւորգ Պապոյան
Հիմնական զեկուցող`ԱԺ պատգամավոր Արգիշտի Մեխակյան
Հարակից զեկուցող(ներ)` ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյան
Հանձնաժողովի անդամ Արտաշես Պետրոսյան
3) «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Հորդանանի Հաշիմյան Թագավորության կառավարության միջեւ օդային հաղորդակցությունների մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին
Կ-440-10.01.2020-ՏՀ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
Հիմնական զեկուցող`Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ
Տաթեւիկ Ռեւազյան
Հարակից զեկուցող(ներ)`Հանձնաժողովի նախագահի տեղակալ Կարեն Համբարձումյան
4.
Հանձնաժողովը դրական եզրակացություն ներկայացրեց Ազգային ժողովի յոթերորդ գումարման չորրորդ նստաշրջանի 2020 թվականի փետրվարի 11-ին գումարվող հերթական նիստերի օրակարգում ընդգրկված` երկրորդ ընթերցման ներկայացված հետևյալ օրենքի նախագծերի փաթեթի վերաբերյալ.
1) ա) Ծխախոտային արտադրատեսակների եւ դրանց փոխարինիչների օգտագործման հետեւանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման եւ կանխարգելման մասին
(երկրորդ ընթերցում)
Կ-289-20.09.2019,02.12.2019-ՏՀ-011/2ամբ.
Հեղինակ` ՀՀ կառավարություն
բ) «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)
Կ-2891-20.09.2019,02.12.2019-ՏՀ-011/2ամբ.
Հեղինակ` ՀՀ կառավարություն
գ) «Գովազդի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)
Կ-2892-20.09.2019-ՏՀ-011/2ամբ.
Հեղինակ` ՀՀ կառավարություն
դ) «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)
Կ-2893-20.09.2019-ՏՀ-011/2ամբ.
Հեղինակ` ՀՀ կառավարություն
ե) Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)
Կ-2894-20.09.2019-ՏՀ-011/2ամբ.
Հեղինակ` ՀՀ կառավարություն
Հիմնական զեկուցող` ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյան
Հարակից զեկուցող(ներ)`Հանձնաժողովի անդամ Ծովինար Վարդանյան
5.
Ներկայացրած առաջարկությունների հիման վրա հեղինակները հետևյալ օրենքների նախագծերի լրամշակված տարբերակները Ազգային ժողովին կներկայացնեն մինչև 11.02.2020թ.
1) «Հողի հարկի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին
Պ-433-24.12.2019-ՏՀ-011/0
Հեղինակ` Արգիշտի Մեխակյան, Գեւորգ Պապոյան
Հիմնական զեկուցող`ԱԺ պատգամավոր Արգիշտի Մեխակյան
Հարակից զեկուցող(ներ)` ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյան
Հանձնաժողովի անդամ Արտաշես Պետրոսյան
2) ա) Ծխախոտային արտադրատեսակների եւ դրանց փոխարինիչների օգտագործման հետեւանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման եւ կանխարգելման մասին
(երկրորդ ընթերցում)
Կ-289-20.09.2019,02.12.2019-ՏՀ-011/2ամբ.
Հեղինակ` ՀՀ կառավարություն
բ) «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)
Կ-2891-20.09.2019,02.12.2019-ՏՀ-011/2ամբ.
Հեղինակ` ՀՀ կառավարություն
գ) «Գովազդի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)
Կ-2892-20.09.2019-ՏՀ-011/2ամբ.
Հեղինակ` ՀՀ կառավարություն
դ) «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)
Կ-2893-20.09.2019-ՏՀ-011/2ամբ.
Հեղինակ` ՀՀ կառավարություն
ե) Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)
Կ-2894-20.09.2019-ՏՀ-011/2ամբ.
Հեղինակ` ՀՀ կառավարություն
Հիմնական զեկուցող` ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյան
Հարակից զեկուցող(ներ)`Հանձնաժողովի անդամ Ծովինար Վարդանյան
6.
Հանձնաժողովը բացասական եզրակացություն ներկայացրեց հետևյալ օրենքի նախագծի վերաբերյալ.
1) Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին
Խ-312-09.10.2019-ՏՀ-011/0
Հեղինակ` «Լուսավոր Հայաստան» խմբակցություն
Հիմնական զեկուցող`ԱԺ պատգամավոր Մանե Թանդիլյան
Հարակից զեկուցող(ներ)`ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյան
Հանձնաժողովի անդամ Ծովինար Վարդանյան
Բացասական եզրակացության պատճառներն են (համառոտ)`
Բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից ֆիզիկական անձանց անհուսալի ճանաչված ակտիվների մասով մինչև դրանց անհուսալի ճանաչելը հաշվարկված տույժերն ու տուգանքները ներելու դեպքում բանկերի և վարկային կազմակերպությունների մոտ լրացուցիչ հարկային պարտավորություններ չառաջացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը 2018 թվականի հունիսին հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ, որի արդյունքում Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում կատարվել է համապատասխան լրացում և սահմանվել է, որ շահութահարկով հարկման նպատակով եկամուտ չեն համարվում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմնի և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի համատեղ հաստատած կարգի համաձայն՝ բանկերում և վարկային կազմակերպություններում հաշվառված՝ ֆիզիկական անձանց (բացառությամբ որպես անհատ ձեռնարկատեր կամ որպես նոտար վարկ ստացած ֆիզիկական անձանց) նկատմամբ ձևավորված և մինչև 2018 թվականի մայիսի 31-ը անհուսալի ճանաչված ակտիվների մասով մինչև դրանց անհուսալի ճանաչելը հաշվարկված և նախկինում հարկման նպատակով համախառն եկամտից նվազեցված՝ տվյալ ֆիզիկական անձին ներված (այդ թվում՝ մասնակի) տույժերի և (կամ) տուգանքների գումարները: Հարկման նպատակով եկամուտ չեն համարվում նաև փոխառուների նկատմամբ ձևավորված և անհուսալի ճանաչված ակտիվների գծով արտահաշվեկշռում (հետհաշվեկշռային հաշիվներում) հաշվառվելու ընթացքում հաշվարկված տոկոսները և (կամ) տույժերը և (կամ) տուգանքները՝ դրանց հաշվառման (հաշվարկման, հաշվեգրման) պահին, ինչպես նաև դրանց հետագա զիջման կամ ներման (այդ թվում՝ մասնակի) դեպքում:
7.
Հանձնաժողովը բացասական եզրակացություն ներկայացրեց հետևյալ օրենքի նախագծի վերաբերյալ.
1) «Թանկարժեք մետաղների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
Խ-330-29.10.2019-ՏՀ-011/0
Հեղինակ` «Բարգավաճ Հայաստան» խմբակցություն
Հիմնական զեկուցող`ԱԺ պատգամավոր Միքայել Մելքումյան
Հարակից զեկուցող(ներ)`ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյան
Հանձնաժողովի անդամ Գևորգ Պապոյան
Բացասական եզրակացության պատճառներն են (համառոտ)`
,Թանկարժեք մետաղների մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի ,ա կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմինը Հայաստանի Հանրապետության օրենքներով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում օրենքով սահմանված կարգով թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման, հարգադրոշմման գործունեության իրականացման վերաբերյալ ծանուցում ներկայացրած սուբյեկտների կողմից օրենքներով սահմանված պահանջների, պայմանների պահպանման նկատմամբ իրականացնում է հսկողություն: Նույն օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ լիազոր մարմնի կողմից թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման ու հարգադրոշմման, մանրածախ առուվաճառքի նկատմամբ ստուգումների և հսկողության արդյունքներով կիրառվում են օրենքով նախատեսված պատասխանատվության միջոցներ: Տնտեսական գործունեության ազատության և ազատ տնտեսական մրցակցության ներդաշնակ ու հետևողական իրացման պայմաններում է միայն հնարավոր հասնել արդյունավետ տնտեսական համակարգի ձևավորմանն ու կայուն զարգացմանը:
8.
Հեղինակի խնդրանքով շրջանառությունից հանվել է հետևյալ օրենքի նախագիծը.
1) «ՀՀ տարածքում ժամանակի հաշվարկման կարգի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին
Պ-360-13.11.2019-ՏՀ-011/0
Հեղինակ` Ալեն Սիմոնյան
Հիմնական զեկուցող`ԱԺ պատգամավոր Ալեն Սիմոնյան


ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԲԱԲԿԵՆ ԹՈՒՆՅԱՆ

23.12.2020
Քաղվածք թիվ 27 արտահերթ նիստի արձանագրությունից

02.12.2020
Քաղվածք թիվ 25 նիստի արձանագրությունից

16.11.2020
Քաղվածք թիվ 24 նիստի արձանագրությունից

21.10.2020
Քաղվածք թիվ 22 նիստի արձանագրությունից

07.10.2020
Քաղվածք թիվ 21 արտահերթ նիստի արձանագրությունից

30.09.2020
Քաղվածք թիվ 20 նիստի արձանագրությունից

10.09.2020
Քաղվածք թիվ 19 նիստի արձանագրությունից

09.09.2020
Քաղվածք թիվ 18 նիստի արձանագրությունից

16.07.2020
Քաղվածք թիվ 17 արտահերթ նիստի արձանագրությունից

14.07.2020
Քաղվածք թիվ 16 արտահերթ նիստի արձանագրությունից

13.07.2020
Քաղվածք թիվ 15 արտահերթ նիստի արձանագրությունից

09.07.2020
Քաղվածք թիվ 14 արտահերթ նիստի արձանագրությունից

25.06.2020
Քաղվածք թիվ 13 արտահերթ նիստի արձանագրությունից

16.06.2020
Քաղվածք թիվ 12 արտահերթ նիստի արձանագրությունից

10.06.2020
Քաղվածք թիվ 11 նիստի արձանագրությունից

20.05.2020
Քաղվածք թիվ 10 նիստի արձանագրությունից

29.04.2020
Քաղվածք թիվ 9 նիստի արձանագրությունից

22.04.2020
Քաղվածք թիվ 8 արտահերթ նիստի արձանագրությունից

07.04.2020
Քաղվածք թիվ 7 նիստի արձանագրությունից

31.03.2020
Քաղվածք թիվ 6 արտահերթ նիստի արձանագրությունից

25.03.2020
Քաղվածք թիվ 5 արտահերթ նիստի արձանագրությունից

18.03.2020
Քաղվածք թիվ 4 նիստի արձանագրությունից

26.02.2020
Քաղվածք թիվ 3 նիստի արձանագրությունից

15.01.2020
Քաղվածք թիվ 1 նիստի արձանագրությունից