Տպել
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով
Գործունեության ոլորտները` հարկեր, տուրքեր, վճարներ, արդյունաբերություն, քաղաքաշինություն, էներգետիկա, բնական պաշարներ, տրանսպորտ, կապ, հեռահաղորդակցություն, ինտերնետ (համացանց), արտադրական ենթակառուցվածքի այլ ճյուղեր, զբոսաշրջություն, առեւտուր եւ ծառայություններ, ձեռնարկատիրական գործունեություն, պետական գույքի կառավարում, սակագներ, ներդրումներ, տնտեսական մրցակցություն, հակամենաշնորհ եւ այդ ոլորտները կարգավորող օրենքներ


Էլ. փոստ econom@parliament.am
Հեռ. (374-11) 513 415


26.02.2019

Բաբկեն Թունյանը հանդիպել է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանին

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը փետրվարի 25-ին հանդիպել է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Ջուդիթ Ֆարնուորթին ու Միջազգային զարգացման վարչության մասնավոր սեկտորի գծով խորհրդատու Սելի Վուլհաուսին:

Հանձնաժողովի նախագահը, ողջունելով հյուրերին, բարձր է գնահատել երկու երկրների հարաբերությունների ներկա մակարդակը:

Դեսպան Ջուդիթ Ֆարնուորթը շնորհավորել է Հայաստանում անցկացված ազատ, արդար եւ թափանցիկ ընտրությունների կապակցությամբ, նշել, որ Միացյալ Թագավորությունը խորհրդարանական կառավարման մեծ փորձ ունի եւ պատրաստ է աջակցել Հայաստանին՝ օրինաստեղծ գործունեության եւ ժողովրդավարության ամրապնդման գործում:

Անդրադառնալով հայ-բրիտանական կապերի առավել խորացմանն ու զարգացմանը` Բաբկեն Թունյանը շնորհակալություն է հայտնել համագործակցության պատրաստակամության համար:Դեսպանը կարեւորել է ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դերակատարությունը, հետաքրքրվել փոքր եւ միջին ձեռնարկատիրությունների աշխատանքներին վերաբերող խնդիրներով: Նա ընդգծել է, որ պետք է ավելի հստակեցնել ոլորտում վարվող քաղաքականությունը՝ ապահովելով համապատասխան բարենպաստ դաշտ:

Բաբկեն Թունյանը տեղեկացրել է, որ ստորագրվել է ՓՄՁ երկխոսության հարթակ ստեղծելու մասին համագործակցության հուշագիր, որի նպատակն է ապահովել կայուն երկխոսություն Ազգային ժողովի եւ փոքր ու միջին ձեռնարկատիրության ոլորտի միջեւ, բացահայտել ՓՄՁ զարգացմանը խոչընդոտող օրենսդրական խնդիրները:

Դեսպան Ֆարնուորթը գնահատել է հանձնաժողովի նախաձեռնությունը՝ առաջարկելով մասնակցել քննարկումներին: