Բացասական եզրակացության պատճառներն են (համառոտ). Նախագծի ընդունման անհրաժեշտությունը բացակայում է, քանի որ նախագծով առաջարկվող հարաբերությունները գործող օրենքի կարգավորման առարկա չեն: Օրենքի կարգավորումները վերաբերում են կենդանական աշխարհի վայրի տեսակներին, մինչդեռ նախագծին կից հիմնավորման մեջ խոսքը բնակավայրերում կենդանիների` մասնավորապես թափառող շների ոչնչացման դեպքերի մասին է: Տեղեկացնենք նաև, որ հանձնաժողովին կից ստեղծված կենդանիների պաշտպանություն հարցերով աշխատանքային խմբում մշակվում է մեկ այլ օրենքի նախագիծ, որը ավելի համալիր, ամբողջական լուծում է տալու նշված խնդրին: Հեղինակին հրավիրել ենք միանալ վերոհիշյալ աշխատանքային խմբի աշխատանքներին և համահեղինակել պատրաստվող օրենքի նախագիծը: |