Տպել
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողով
Գործունեության ոլորտները` տարածքային կառավարում, վարչատարածքային բաժանում, տեղական ինքնակառավարում, տարածքային զարգացում, համայնքային ծառայություն, տեղական հարկեր, տուրքեր եւ վճարներ, գյուղատնտեսություն, շրջակա միջավայրի պահպանություն եւ կայուն զարգացում եւ այդ ոլորտները կարգավորող օրենքներ


Էլ. փոստ tkgb@parliament.am
Հեռ. (374-11) 513 656




Քաղվածք թիվ 2 նիստի արձանագրությունից
03.02.2021
Ժամը 14:30
114 սենյակ
1.
Դրական եզրակացություն ներկայացնել հետևյալ նախագծերի վերաբերյալ
1) ա) «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)
Կ-633-01.06.2020-ՏՏԳԲ-011/2ամբ.
Հեղինակ` ՀՀ կառավարություն
բ) «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)
Կ-6331-01.06.2020-ՏՏԳԲ-011/2ամբ.
Հեղինակ` ՀՀ կառավարություն
գ) «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)
Կ-6332-01.06.2020-ՏՏԳԲ-011/2ամբ.
Հեղինակ` ՀՀ կառավարություն
Հիմնական զեկուցող`ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյան
Հարակից զեկուցող(ներ)`Հանձնաժողովի անդամ Սերգեյ Մովսիսյան
2) Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացում կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)
Կ-745-23.09.2020-ՏՏԳԲ-011/2ամբ.
Հեղինակ` ՀՀ կառավարություն
Հիմնական զեկուցող`ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյան
Հարակից զեկուցող(ներ)`Հանձնաժողովի անդամ Մերի Գալստյան
2.
Ընդունել ի գիտություն, <<Ազգային ժողովի կանոնակարգ>> ՀՀ սահմանադրական օրենքի 78-րդ հոդվածի 4-րդ մասի 4-րդ կետի և 8-րդ մասի համաձայն՝ սույն արձանագրության քաղվածքի 1-ին կետում նշված 1-ին նախագծի լրամշակված տարբերակը Ազգային ժողով կներկայացվի մինչև 05.02.2021թ-ի ժամը 14.00-ին:


ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀՎ․ Ղալումյան