National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
Արխիվ
Նամակ հանձնաժողովին
Ձեր անունը` Ձեր էլ. փոստի հասցեն` Ձեր հաղորդագրությունը`

CAPTCHA Image


 
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողով
Գործունեության ոլորտները`
բյուջետային օրենսդրություն, պետական բյուջե, փոխառություններ, վարկեր, դրամ, դրամաշրջանառություն, աուդիտ, հաշվեքննություն, բանկային համակարգ, ֆինանսական (դրամական, կապիտալի, վարկային, ապահովագրական եւ արժեթղթերի) շուկաներ եւ այդ ոլորտները կարգավորող օրենքներ

Էլ. փոստ fvb@parliament.am
Հեռ. (374-11) 513 480




Թիվ 2 նիստի օրակարգ
04.02.2020
Ժամը 10:00
114/2-րդ մասնաշենք/ սենյակ
1.
2019 թվականի պետական բյուջեի ինն ամիսների կատարման ընթացքի վերաբերյալ տեղեկատվության քննարկում:
Զեկուցող` ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյան

Հրավիրվում են` ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը
2.
ՀՀ Հաշվեքննիչ պալատի 2020 թվականի գործունեության ծրագիր :
Զեկուցող` ՀՀ Հաշվեքննիչ պալատի նախագահ Լ.Յոլյան
3.
Բյուջետային գրասենյակի 2019 թվականի տարեկան հաշվետվությունը՝ կատարած աշխատանքների վերաբերյալ:
Զեկուցող` Բյուջետային գրասենյակի համակարգող փորձագետ Գագիկ Բարսեղյան
4.
«Պետական գնումների համակարգի հիմնախնդիրները և դրանց բարելավման ուղիները» թեմայով խորհրդարանական լսումներ կազմակերպելու մասին:
Զեկուցող` Արտակ Մանուկյան
5.
ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի հետևյալ հարցով նիստ հրավիրելու մասին.
«ՀՀ պետական պարտքի կառավարման հաշվեքննության արդյունքների վերաբերյալ» Հաշվեքննիչ պալատի ընթացիկ եզրակացությունը քննարկելու նպատակով :
Նիստը հրավիրել սույն թվականի փետրվարի 18-ին ժամը 11.00-ին ԱԺ 2-րդ մասնաշենքի 114 դահլիճում:
Զեկուցող` Մանե Թանդիլյան
6.
ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի որոշման նախագծի քննարկում. սույն թվականի փետրվարի 19-ին, ժամը 11.00-ին ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի և ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստ հրավիրելու վերաբերյալ՝ ՀՀ Հաշվեքննիչ պալատի ընթացիկ եզրակացությունները քննարկելու նպատակով (որոշման նախագիծը կցվում է):
Զեկուցող` Մանե Թանդիլյան

Ն ա խ ա գ ի ծ

ԱԺ ՖԻՆԱՆՍԱՎԱՐԿԱՅԻՆ ԵՎ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՐՑԵՐԻ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Ո Ր Ո Շ ՈՒ ՄԸ

ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի և ԱԺ տնտեսական հարցերի մշտական
հանձնաժողովների համատեղ նիստ հրավիրելու վերաբերյալ

ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը

ՈՐՈՇՈՒՄ Է՝
Հիմք ընդունելով Ազգային ժողովի աշխատակարգի XX բաժինը և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի Հաշվեքննության և աուդիտի հարցերի ենթահանձնաժողովի գործունեության Կարգը, սույն թվականի փետրվարի 19-ին, ժամը 11.00-ին ԱԺ 1-ին մասնաշենքի 334 դահլիճում հրավիրել ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի և ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստ ՀՀ Հաշվեքննիչ պալատի հետևյալ ընթացիկ եզրակացությունները քննարկելու նպատակով՝

1) ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից ռիսկի վրա հիմնված համալիր հարկային ստուգումների մեթոդաբանության և ռիսկայնությունը որոշող չափանիշների կիրառության վերաբերյալ Հաշվեքննիչ պալատի ընթացիկ եզրակացություն,

2) «Երևանի Ջերմաէլեկտրակենտրոն» ՓԲԸ-ի ֆինանսատնտեսական գործունեության վերաբերյալ Հաշվեքննիչ պալատի ընթացիկ եզրակացություն:


ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀՄանե Թանդիլյան



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS