Տպել
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողով
Գործունեության ոլորտները` բյուջետային օրենսդրություն, պետական բյուջե, փոխառություններ, վարկեր, դրամ, դրամաշրջանառություն, աուդիտ, հաշվեքննություն, բանկային համակարգ, ֆինանսական (դրամական, կապիտալի, վարկային, ապահովագրական եւ արժեթղթերի) շուկաներ եւ այդ ոլորտները կարգավորող օրենքներ


Էլ. փոստ fvb@parliament.am
Հեռ. (374-11) 513 480




Քաղվածք թիվ 7 նիստի արձանագրությունից
17.03.2020
Ժամը 10:00
114/2-րդ մասնաշենք/ սենյակ
1.
Դրական եզրակացություն տալ Ազգային ժողովի յոթերորդ գումարման չորրորդ նստաշրջանի 2020 թվականի մարտի 24 գումարվող նիստերի օրակարգի նախագծում ընդգրկված հետևյալ նախագծին՝ երկրորդ ընթերցմամբ քննարկելու համար. Նախագծերի փաթեթից (Կ-348 - 348.8 - 07.11.2019--011/1) հանվել է 3486 նախագիծը. "Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու եւ 2018 թվականի հունիսի 21-ի"Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու եւ 2017 թվականի դեկտեմբերի 21-ի"Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին" ՀՕ-266-Ն օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին" ՀՕ-338-Ն օրենքում փոփոխություն կատարելու մասինե 2019 թվականի հունիսի 25-ի թիվ ՀՕ-68 օրենքում փոփոխություն կատարելու մասին" օրենքի նախագիծը: Փաթեթը լրացվել է նոր. "Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին" Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին" օրենքի նախագծով:
1) ա) «Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)
Կ-348-07.11.2019-ՖՎ-011/2ամբ.
Հեղինակ` ՀՀ կառավարություն
բ) «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)
Կ-3481-07.11.2019-ՖՎ-011/2ամբ.
Հեղինակ` ՀՀ կառավարություն
գ) «Արժութային կարգավորման եւ արժութային վերահսկողության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)
Կ-3482-07.11.2019-ՖՎ-011/2ամբ.
Հեղինակ` ՀՀ կառավարություն
դ) «Արժեթղթերի շուկայի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)
Կ-3483-07.11.2019-ՖՎ-011/2ամբ.
Հեղինակ` ՀՀ կառավարություն
ե) «Վճարահաշվարկային համակարգերի եւ վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)
Կ-3484-07.11.2019-ՖՎ-011/2ամբ.
Հեղինակ` ՀՀ կառավարություն
զ) Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)
Կ-3485-07.11.2019-ՖՎ-011/2ամբ.
Հեղինակ` ՀՀ կառավարություն
է) «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու եւ 2018 թվականի հունիսի 21-ի «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու եւ 2017 թվականի դեկտեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՕ-266-Ն օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՕ-338-Ն օրենքում փոփոխություն կատարելու մասին» 2019 թվականի հունիսի 25-ի թիվ ՀՕ-68 օրենքում փոփոխություն կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)
Կ-3486-07.11.2019-ՖՎ-011/1
Հեղինակ` ՀՀ կառավարություն
ը) «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)
Կ-3487-07.11.2019-ՖՎ-011/2ամբ.
Հեղինակ` ՀՀ կառավարություն
թ) «Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)
Կ-3488-07.11.2019-ՖՎ-011/2ամբ.
Հեղինակ` ՀՀ կառավարություն
Հիմնական զեկուցող`ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյան
Հարակից զեկուցող(ներ)`Տիգրան Ուլիխանյան
2.
Դրական եզրակացություն տալ Ազգային ժողովի յոթերորդ գումարման չորրորդ նստաշրջանի օրակարգի նախագծում ընդգրկվող հետևյալ նախագծին.
1) «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
Խ-343-05.11.2019-ՖՎ-011/0
Հեղինակ` «Լուսավոր Հայաստան» խմբակցություն
Հիմնական զեկուցող`Արկադի Խաչատրյան
Հարակից զեկուցող(ներ)`Եղիշե Սողոմոնյան
ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյան
3.
Առաջարկել 2020 թվականի մարտի 24 գումարվող Ազգային ժողովի հերթական նիստերի օրակարգ ընդգրկել հետևյալ օրենքի նախագիծը. 1-ին ընթերցմամբ քննարկելու նպատակով: Նախագիծը լրամշակվել է: Լրացվել է 2 նոր նախագծերով . ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին:
1) «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
Խ-343-05.11.2019-ՖՎ-011/0
Հեղինակ` «Լուսավոր Հայաստան» խմբակցություն
Հիմնական զեկուցող`Արկադի Խաչատրյան
Հարակից զեկուցող(ներ)`Եղիշե Սողոմոնյան
ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյան
4.
"Ազգային ժողովի կանոնակարգ" ՀՀ սահմանադրական օրենքի 82-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն հետևյալ նախագծի քննարկումը հետաձգվում է մինչև երկամսյա ժամկետով.
1) «Բանկային գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)
Կ-302-03.10.2019-ՖՎ-011/1
Հեղինակ` ՀՀ կառավարություն
Հիմնական զեկուցող`ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյան
Հարակից զեկուցող(ներ)`Վարդան Աթաբեկյան
5.
"Ազգային ժողովի կանոնակարգ" ՀՀ սահմանադրական օրենքի 78-րդ հոդվածի 4-րդ մասի 5-րդ կետի համաձայն հետևյալ նախագծի քննարկումը հետաձգվում է մինչև երկամսյա ժամկետով.
1) Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
Խ-401-02.12.2019-ՖՎ-011/0
Հեղինակ` «Լուսավոր Հայաստան» խմբակցություն
Հիմնական զեկուցող`Արկադի Խաչատրյան
Հարակից զեկուցող(ներ)`Արթուր Գրիգորյան
Հրավիրվածներ`ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վահե Դանիելյանը
6.
"Ազգային ժողովի կանոնակարգ" ՀՀ սահմանադրական օրենքի 68-րդ հոդվածի 1-ի մասի 7-րդ կետի համաձայն հետևյալ նախագծերը հանվում են շրջանառությունից.
1) «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին
Խ-325-25.10.2019-ՖՎ-011/0
Հեղինակ` «Լուսավոր Հայաստան» խմբակցություն
Հիմնական զեկուցող`Մանե Թանդիլյան
Հարակից զեկուցող(ներ)`Եղիշե Սողոմոնյան
ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյան
2) «Սպառողական կրեդիտավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին
Խ-376-18.11.2019-ՖՎ-011/0
Հեղինակ` «Լուսավոր Հայաստան» խմբակցություն
Հիմնական զեկուցող`Մանե Թանդիլյան
Հարակից զեկուցող(ներ)`Եղիշե Սողոմոնյան
ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյան
7.
Հաստատել ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի և ՀՀ գիտակրթական, գործարար ու հասարակական կազմակերպությունների միջև 2019թ. սեպտեմբերի 3-ին ստորագրված համագործակցության հուշագրի կողմերի 2020-2021 թվականների գործունեության ծրագրի նախագիծը( ծրագիրը կցվում է):


ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀՄանե Թանդիլյան