National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
Նամակ հանձնաժողովին
Ձեր անունը` Ձեր էլ. փոստի հասցեն` Ձեր հաղորդագրությունը`

CAPTCHA Image


 
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողով
Գործունեության ոլորտները`
բյուջետային օրենսդրություն, պետական բյուջե, փոխառություններ, վարկեր, դրամ, դրամաշրջանառություն, աուդիտ, հաշվեքննություն, բանկային համակարգ, ֆինանսական (դրամական, կապիտալի, վարկային, ապահովագրական եւ արժեթղթերի) շուկաներ եւ այդ ոլորտները կարգավորող օրենքներ

Էլ. փոստ fvb@parliament.am
Հեռ. (374-11) 513 480


18.12.2019

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետայի հարցերի մշտական հանձնաժողովի 7-րդ գումարման 3-րդ նստաշրջանի ընթացքում կատարած աշխատանքների վերաբերյալ

Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետայի հարցերի մշտական հանձնաժողովի 7-րդ գումարման 3-րդ նստաշրջանի ընթացքում կատարված աշխատանքների վերաբերյալ.

1. Կայացած նիստերի քանակը կազմել է 21-ը՝ 6 հերթական, 3 արտահերթ /այդ թվում՝ 1 նիստ համատեղ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի հետ/եւ 12՝ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների հետ համատեղ նիստեր («Հայաստանի Հանրապետության 2020թ. պետական բյուջեի  մասին» ՀՀ օրենքի նախագծի նախնական քննարկումների):

2. Հանձնաժողովը գլխադասային է նշանակվել՝ 55 օրենքի նախագծի (որոնցից՝ 3 օրենքների նախագծերի փաթեթներ)՝ ընդունվել են՝ 35, դուրս են եկել շրջանառությունից՝ 3,  դեռեւս չեն ընդգրկվել օրակարգում՝ 16, քննարկվել եւ քվեարկվել է 1-ին ընթերցմամբ՝ 1 եւ 4 համաձայնագրի՝  /հաստատվել են/,

3. Նիստերի ընթացքում քննարկվել են՝

3.1.  Օրենքների նախագծեր /թվով 35/.

1) Կ-204. «Մաքսային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին,
2) Կ-2041 «Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին,
3) Կ-2042 Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին,
4) Կ-2043 «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին,
5) Կ-2044     «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին,
6) Կ-2045 «Ինտերնետով հրապարակային եւ անհատական ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին,
7) Կ-2046 «Շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին,
8) Կ-2047 «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին,
9) Կ-2048 «Քաղաքացիական կացության ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին,
10) Կ-2049 «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին,
11) Կ-20410 «Ապրանքային նշանների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին,
12) Կ-20411 «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին,
13) Կ-20412 «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքու ոփոխություններ կատարելու մասին,
14) Կ-20413 «Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին,
15) Կ-20414 «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին,
16) Կ-20415 «Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին,
17) Կ-20416 «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին,
18) Կ-20417 «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին,
19) Կ-20418 «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին,
20) Կ-20419   «Պետական նյութական պահուստի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին,
21) Կ-20420 «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին,
22) Կ-20421 «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին,
23) Կ-20422 «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին,
24) Կ-20423 «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին,
25) Կ-20424 «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին,                                                                                          26) Կ-20425 «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին,
27) Կ-116 «Հաշվապահական հաշվառման մասին»,
28) Կ-1161 «Աուդիտորական գործունեության մասին»,
29) Կ-1162 «Հաշվապահական հաշվառման եւ աուդիտորական գործունեության կարգավորման եւ հանրային վերահսկողության մասին»,
30) Կ-1163 «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին,
31) Կ-1164 «Հասարակական կազմակերպություն ների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին,
32) Կ-1165 «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին,
33) Կ-1166 «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին,
34) Կ-1167 «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին,
35) Կ-306.Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին:

3.2. Համաձայնագրեր /թվով 4/.

1) Կ-404. Հայաստանի Հանրապետության եւ Ասիական զարգացման բանկի միջեւ «Հանրային արդյունավետության եւ ֆինանսական շուկաների երկրորդ ծրագիր» վարկային համաձայնագիր,

2) Կ-405. Հայաստանի Հանրապետության եւ Վերականգնման վարկերի բանկի միջեւ «Քաղաքականության վրա հիմնված վարկ-Շրջակա միջավայրի պահպանություն-BMZ 3010 00 579, վարկ N 29426» վարկային համաձայնագիր,

3) Կ-409. Հայաստանի Հանրապետության եւ Ասիական զարգացման բանկի միջեւ «Մարդկային ներուժի զարգացման ընդլայնման ծրագիր» վարկային համաձայնագիր,

4) Կ-410. Հայաստանի Հանրապետության եւ Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ «Հարկաբյուջետային, տնտեսական եւ պետական հատվածի կառավարման զարգացման քաղաքականության վարկ» վարկային համաձայնագիր:

3.3.  Տեղեկանքներ /թվով 4/.

1) 2019 թվականի պետական բյուջեի առաջին կիսամյակի կատարման ընթացքի վերաբերյալ,

2) Բյուջետային գրասենյակի հաշվետվությունը՝ 2019 թվականի երկրորդ եռամսյակում կատարած աշխատանքների վերաբերյալ,

3) Բյուջետային գրասենյակի հաշվետվությունը՝ 2019 թվականի երրորդ եռամսյակում կատարած աշխատանքների վերաբերյալ,

4) Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի բյուջետային գրասենյակի 2020-2023թթ. զարգացման ռազմավարության նախագծի վերաբերյալ:

3.4. Հանձնաժողովի որոշումներ /թվով 2/.

1) 2019 թվականի հոկտեմբերի 17-ին, ժամը 15.00-ին ԱԺ 1-ին մասնաշենքի 334 դահլիճում ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի եւ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստ հրավիրելու վերաբերյալ՝ ՀՀ Հաշվեքննիչ պալատի էներգետիկ ենթակառուցվածքների եվ բնական պաշարների նախարարության եւ ջրային տնտեսության պետական կոմիտեի կողմից իրականացված ֆինանսատնտեսական գործունեության վերաբերյալ ընթացիկ եզրակացությունները քննարկելու նպատակով,

2)  2019 թվականի նոյեմբերի 29-ին ժամը 13.00 ԱԺ նիստերի դահլիճում «Վարկային քաղաքանությունը եւ ֆինանսական գրագիտության խնդիրները Հայաստանում» թեմայով լսումներ կազմակերպելու վերաբերյալ:

3.5.  ՀՀ Հաշվեքննիչ պալատի  ընթացիկ եզրակացություններ /թվով 2/.

1) «ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եվ բնական պաշարների նախարարությանը պետական բյուջեից հատկացված միջոցների օգտագործման, բյուջետային մուտքերի ապահովման եւ պետական սեփականության կառավարման նկատմամբ իրականացված հաշվեքննության արդյունքների վերաբերյալ»,

2) «ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եվ բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի կողմից իրականացված ֆինանսատնտեսական գործունեության նկատմամբ  իրականացված հաշվեքննության արդյունքների վերաբերյալ»:

3.6. «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի  մասին» ՀՀ օրենքի նախագիծը եւ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2020 թվականի վարչական ծախսերի եւ կապիտալ ներդրումների նախագիծը /թվով 12 նիստ/ (Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների հետ համատեղ նախնական քննարկումների կազմակերպում եւ իրականացում):

3.7.  Հաշվեքննիչ պալատի  անդամի թեկնածության քննարկման եւ թեկնածուի ԱԺ առաջադրման հարց /2 թեկնածու/ (Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 145-րդ հոդվածի համաձայն):

4. Հանձնաժողովի 2019 թվականի ապրիլի 9-ի նիստում ընդունած որոշման համաձայն՝ սույն թվականի սեպտեմբերի 4-ին ժամը 14.00-ին ՀՀ ԱԺ 334 սրահում եւ նոյեմբերի 5-ին ժամը 15.00-ին ՀՀ ԱԺ 123 սենյակում տեղի ունեցավ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի եւ գրանցված շահագրգիռ  կառույցների (բուհական հաստատություններ, հետազոտական կենտրոններ, հասարակական  ու մասնավոր հատվածը ներկայացնող կազմակերպություններ՝ թվով 9) միջեւ  երկկողմ «Համագործակցության հուշագրերի» ստորագրման արարողություն:

Գրանցված կառույցները հետեւյալն են՝

1) «Տնտեսական իրավունքի կենտրոն»

2) ՀԱԱՀ աշխատակազմ

3) Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան

4) «Կոմպասս» գիտահետազոտական, կրթական եւ խորհրդատվական կենտրոն» հասարակական կազմակերպություն

5) «Կապիտալ ըքաունթինգ ցենտր» ՍՊԸ

6) Տնտեսական զարգացման եւ հետազոտությունների կենտրոն (EDRC)

7) Հայաստանի պետական կառավարման ակադեմիա

8) «Ֆինարմ» ֆինանսական շուկայի մասնակիցների»ասոցիացիա

9) Տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոն:

5. ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը, համաձայն իր իսկ թ.18 նիստում (26.11.2019) ընդունած որոշման, սույն թվականի նոյեմբերի 29-ին ժամը 13.00 ԱԺ նիստերի դահլիճում կազմակերպեց լսումներ   հետեւյալ թեմայով.  «Վարկային քաղաքականությունը եւ ֆինանսական գրագիտության խնդիրները Հայաստանում»:

6. Սույն թվականի նոյեմբերի 26-ին ժամը 15:00-ին ԱԺ 334 դահլիճում ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի պատգամավորներ՝ Ա.Մանուկյանի, Հ.Դանիելյանի, Տ.Ուլիխանյանի, Ե.Սողոմոնյանի, Ե.Հակոբյանի եւ Վ.Աթաբեկյանի նախաձեռնությամբ, տեղի ունեցավ աշխատանքային քննարկում՝ «ՀՀ պետական գնումների համակարգի զարգացման ուղիները» թեմայով?

7. Հանձնաժողովի 2019 թվականի ապրիլի 4-ի նիստում ընդունած որոշման համաձայն (ինչը վերաբերվում է քաղաքացիների 2019-2020 թվականների ընդունելության տարեկան ժամանակացույցի հաստռատմանը)՝ 3-րդ նստաշրջանի ընթացքում հանձնաժողովը ունեցել է 4 ընդունելություն՝ յուրաքանչյուր ամիս մեկ անգամ. ընդհանուր 11 քաղաքացի:

8. Հանձնաժողովը, ԳՄՀԸ (GIZ) «Հանրային ֆինանսների կառավարում Հարավային Կովկասում» ծրագրի հետ համագործակցությամբ, կազմակերպել է հետեւյալ միջոցառումները /թվով 5/.

1) 2019 թվականի ապրիլի 4-ին՝«Հայկական ֆինանսական երկխոսություն Խորհրդարանական բյուջետային վերահսկողության ընթացիկ շեշտադրումները» թեմայով սեմինար,

2) 2019 թվականի մայիսի 23-ին՝ «Խորհրդարանի բյուջետային վերահսկողության գործիքակազմ. արտաքին հաշվեքննություն» խորագրով աշխատաժողով,

3) 2019 թվականի հոկտեմբերի 18-20-ը՝  «Ազգային ժողովի ոլորտային մշտական հանձնաժողովների եւ ԱԺ հաշվեքննության եւ աուդիտի հարցերի ենթահանձնաժողովի դերը խորհրդարանի եւ Հաշվեքննիչ պալատի փոխհարաբերություններում» խորագրով աշխատաժողով,

4) 2019 թվականի նոյեմբերի 8-10-ը՝ «Պետական պարտք, ծրագրային բյուջետավորում եւ կանանց եւ տղամարդկանց կարիքների զգայուն բյուջե» խորագրով աշխատաժողով,

5)  2019 թվականի դեկտեմբերի 9-14-ը՝ ԱԺ պատվիրակության ճանաչողական այց Գերմանիա հետեւյալ թեմաներով. Հաշվեքննիչ պալատի գործունեություն եւ բյուջետային գործընթաց:


26.11.2019
Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

18.11.2019
Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

05.11.2019
Տ Ե Ղ Ե Կ Ա Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒՆ

22.10.2019
Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

21.10.2019
Ժամկետացանկ

26.09.2019
Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

05.09.2019
Տ Ե Ղ Ե Կ Ա Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒՆ

03.09.2019
Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

04.07.2019
Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

30.05.2019
Ժամկետացանկ

24.05.2019
Տ Ե Ղ Ե Կ Ա Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒՆ

17.04.2019
Տեղեկատվություն

10.04.2019
Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

10.04.2019
Տեղեկատվություն



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am