Տպել
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողով
Գործունեության ոլորտները` բյուջետային օրենսդրություն, պետական բյուջե, փոխառություններ, վարկեր, դրամ, դրամաշրջանառություն, աուդիտ, հաշվեքննություն, բանկային համակարգ, ֆինանսական (դրամական, կապիտալի, վարկային, ապահովագրական եւ արժեթղթերի) շուկաներ եւ այդ ոլորտները կարգավորող օրենքներ


Էլ. փոստ fvb@parliament.am
Հեռ. (374-11) 513 480


13.02.2020

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

Հիմք ընդունելով "Ազգային ժողովի կանոնակարգ" ՀՀ սահմանադրական օրենքի 12-րդ հոդվածի 1-ին կետի 5-րդ ենթակետը, սույն թվականի փետրվարի 21-ին   ժամը 10.00-ին   ԱԺ նիստերի դահլիճում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը կազմակերպում է խորհրդարանական լսումներ "Պետական գնումների համակարգի հիմնախնդիրները եւ դրանց լուծման ուղիները" թեմայով (  օրակարգը կցվում է  ):

Հարգելի մասնակիցներ, լսումներին   գրանցման համար անհրաժեշտ է լրացնել այս ձեւաթուղթը՝   https://forms.gle/V4DdcwSoizDnaVVB8    մինչեւ 19.02.2020 ժամը 12:00: