Տպել
Մետաղական հանքարդյունաբերության ոլորտում ներդրումային ծրագրերի շրջանակներում գործադիր իշխանության մարմիններին ներկայացված եւ նրանց կողմից ընդունված ֆինանսական եւ այլ հաշվետվությունների օրինականությունը, հիմնավորվածությունը եւ արժանահավատությունը ուսումնասիրող քննիչ հանձնաժողով
Գործունեության ոլորտները`
Հանձնաժողովը ստեղծվել է 26.09.2019 թվականին «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդի պահանջով:

Հանձնաժողովի լիազորությունների ժամկետը երկարաձգվել է 12.05.2020 թվականին «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 20-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն` Ազգային ժողովի որոշմամբ:


Էլ. փոստ
Հեռ.




ՆԱԽԱԳԻԾ    
Թիվ 2 նիստի օրակարգ
25.11.2019
Ժամը 14:00
114 սենյակ
1.
Մետաղական հանքարդյունաբերության ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ նախաքննության կամ դատավարության որևէ այլ փուլում գտնվող քրեական գործերի վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազության կողմից տրամադրված տեղեկատվության ուսումնասիրություն:
2.
Հայաստանի Հանրապետության տարածքում առկա մետաղական օգտակար հանածոների արդյունահանման իրավունք ունեցող ընդերքօգտագործողների վերաբերյալ ՀՀ տարածքային կառավարման եվ ենթակառուցվածքների նախարարության կողմից տրամադրված տեղեկատվության ուսումնասիրություն:
3.
Հայաստանի Հանրապետության տարածքում մետաղական հանքարդյունաբերության ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտների վերաբերյալ պատկան մարմիններին ուղղված հարցերի ցանկի կազմում:


ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀՍերգեյ Բագրատյան