Տպել
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողով
Գործունեության ոլորտները` սոցիալական ապահովություն, հաշմանդամության հիմնահարցեր, աշխատանք, զբաղվածություն, արհեստակցական միություններ, ժողովրդագրություն եւ այդ ոլորտները կարգավորող օրենքներ
Էլ. փոստ lsa@parliament.am
Հեռ. (374-11) 513 347


14.02.2023

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ


ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը 2023
թվականի փետրվարի 24-ին, ժամը 11:00-16:00-ն Ազգային ժողովի նիստերի դահլիճում հրավիրում է խորհրդարանական լսումներ «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ հարակից օրենքների նախագծերի փաթեթի   վերաբերյալ:

Լսումներին մասնակցելու համար կարող եք գրանցվել մինչեւ սույն թվականի փետրվարի 22-ը՝ լրացնելով մասնակցության հայտը  կամ գրելով նամակ lsa@parliament.am էլեկտրոնային հասցեին կամ զանգահարելով (094) 909 707 հեռախոսահամարով հանձնաժողովի փորձագետ Տաթեւիկ Կարապետյանին (երկուշաբթիից-ուրբաթ 09:00-18:00):