Տպել
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով
Գործունեության ոլորտները` հարկեր, տուրքեր, վճարներ, արդյունաբերություն, քաղաքաշինություն, էներգետիկա, բնական պաշարներ, տրանսպորտ, կապ, հեռահաղորդակցություն, ինտերնետ (համացանց), արտադրական ենթակառուցվածքի այլ ճյուղեր, զբոսաշրջություն, առեւտուր եւ ծառայություններ, ձեռնարկատիրական գործունեություն, պետական գույքի կառավարում, սակագներ, ներդրումներ, տնտեսական մրցակցություն, հակամենաշնորհ եւ այդ ոլորտները կարգավորող օրենքներ
Էլ. փոստ econom@parliament.am
Հեռ. (374-11) 513 415




Քաղվածք թիվ 5 արտահերթ նիստի արձանագրությունից
02.03.2022
Ժամը 13:45
214 սենյակ
1.
Հանձնաժողովը դրական եզրակացություն ներկայացրեց հետևյալ օրենքների նախագծերի վերաբերյալ.
1) «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)
Կ-148-31.01.2022-ՏՀ-011/2ամբ.
Հեղինակ` ՀՀ կառավարություն
Հիմնական զեկուցող`Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գեւորգյան
Հարակից զեկուցող(ներ)`Հանձնաժողովի անդամ Ծովինար Վարդանյան
2) «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)
Կ-149-31.01.2022-ՏՀ-011/2ամբ.
Հեղինակ` ՀՀ կառավարություն
Հիմնական զեկուցող`ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Արա Նազարյան
Հարակից զեկուցող(ներ)`Հանձնաժողովի անդամ Նարեկ Ղահրամանյան


ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀՎահե Հակոբյան