Տպել
Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողով
Գործունեության ոլորտները` առողջապահություն, մայրություն, մանկություն, դեղերի արտադրություն, ներմուծում եւ անվտանգություն, սանիտարահամաճարակային անվտանգություն եւ այդ ոլորտները կարգավորող օրենքներ
Էլ. փոստ health@parliament.am
Հեռ. (374-11) 513 263


08.09.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ 2022-2023 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՏԱՐԵԿԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության Սահմանադրական օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի աշխատակարգի «Հանձնաժողովի նամակագրությունը եւ քաղաքացիների ընդունելությունը» բաժնի 3-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովը ՈՐՈՇՈՒՄ Է.

1. Սահմանել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովում քաղաքացիների ընդունելության կազմակերպման 2022-2023 թվականների տարեկան ժամանակացույցը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ
ՄՇՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ  ՆԱՐԵԿ ԶԵՅՆԱԼՅԱՆ

08 սեպտեմբերի 2022 թվականի,
քաղ. Երեւան