Տպել
Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողով
Գործունեության ոլորտները` առողջապահություն, մայրություն, մանկություն, դեղերի արտադրություն, ներմուծում եւ անվտանգություն, սանիտարահամաճարակային անվտանգություն եւ այդ ոլորտները կարգավորող օրենքներ
Էլ. փոստ health@parliament.am
Հեռ. (374-11) 513 263




Քաղվածք թիվ 28 նիստի արձանագրությունից
21.02.2024
Ժամը 12:00
414 սենյակ
1.
Համաձայն <<Ազգային ժողովի կանոնակարգ>> սահմանադրական օրենքի 78-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետի՝ դրական եզրակացություն ներկայացնել Ազգային ժողովի ութերորդ գումարման յոթերորդ նստաշրջանի օրակարգի նախագծում ընդգրվող հետևյալ նախագծերի վերաբերյալ.
1) «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին
Կ-758-11.01.2024-ԱռՀ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
Հիմնական զեկուցող`ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Գասպարյան
Հարակից զեկուցող(ներ)`ՀՀ Ազգային ժողովի առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Հռիփսիմե Հունանյան
2) «Մարդուն օրգաններ եւ (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
Կ-762-15.01.2024-ԱռՀ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
Հիմնական զեկուցող`ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Գասպարյան
Հարակից զեկուցող(ներ)`ՀՀ Ազգային ժողովի առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Լուսինե Բադալյան
Կ-758-11.01.2024-ԱռՀ-011/0 նախագծի լրամշակված տեքստը 2-օրյա ժամկետում ներկայացնել հանձնաժողովին։
Կ-762-15.01.2024-ԱռՀ-011/0 նախագծի լրամշակված տեքստը 2-օրյա ժամկետում ներկայացնել հանձնաժողովին։
2.
Առաջարկել Ազգային ժողովի խորհրդին սույն արձանագրության քաղվածքի 1-ին կետում նշված՝ Կ-758-11.01.2024-ԱռՀ-011/0 և Կ-762-15.01.2024-ԱռՀ-011/0 նախագծերն ընդգրկել Ազգային ժողովի առաջիկա 2024 թվականի փետրվարի 27-ին սկսվող հերթական նիստերի օրակարգի նախագծում:


ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀՆարեկ Զեյնալյան