Տպել
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողով
Գործունեության ոլորտները` տարածքային կառավարում, վարչատարածքային բաժանում, տեղական ինքնակառավարում, տարածքային զարգացում, համայնքային ծառայություն, տեղական հարկեր, տուրքեր եւ վճարներ, գյուղատնտեսություն, շրջակա միջավայրի պահպանություն եւ կայուն զարգացում եւ այդ ոլորտները կարգավորող օրենքներ
Էլ. փոստ tkgb@parliament.am
Հեռ. (374-11) 513 656




Քաղվածք թիվ 6 նիստի արձանագրությունից
21.10.2021
Ժամը 12:00
114 սենյակ
1.
Դրական եզրակացություն ներկայացնել հետևյալ նախագծերի վերաբերյալ.
1) «Ֆինանսական համահարթեցման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)
Կ-023-17.09.2021-ՏՏԳՇ-011/2ամբ.
Հեղինակ` ՀՀ կառավարություն
Հիմնական զեկուցող`ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյան
Հարակից զեկուցող(ներ)`Հանձնաժողովի անդամ Սերգեյ Մովսիսյան
2) «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին
Կ-027-17.09.2021-ՏՏԳՇ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
Հիմնական զեկուցող`ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյան
Հարակից զեկուցող(ներ)`Հանձնաժողովի անդամ Սերգեյ Բագրատյան
3) ա) «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
Կ-034-17.09.2021-ՏՏԳՇ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
բ) «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին
Կ-0341-17.09.2021-ՏՏԳՇ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
գ) «Աշխարհագրական անվանումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին
Կ-0342-17.09.2021-ՏՏԳՇ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
դ) «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին
Կ-0343-17.09.2021-ՏՏԳՇ-011/2ամբ.
Հեղինակ` ՀՀ կառավարություն
ե) «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին
Կ-0344-17.09.2021-ՏՏԳՇ-011/2ամբ.
Հեղինակ` ՀՀ կառավարություն
Հիմնական զեկուցող`ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյան
Հարակից զեկուցող(ներ)`Հանձնաժողովի անդամ Սերգեյ Բագրատյան
2.
Առաջարկել Ազգային ժողովի խորհրդին սույն արձանագրության քաղվածքի 2-րդ և 3-րդ կետերում նշված նախագծերն ընդգրկել Ազգային ժողովի առաջիկա հերթական նիստերի օրակարգի նախագծում:
3.
Սույն արձանագրության քաղվածքի 1-ին կետի 1-ին, 2-րդ և 3-րդ ենթակետում նշված նախագծերի լրամշակված տարբերակն Ազգային ժողով են ներկայացվելու մինչև 25.10.2021թ.:
4.
Ղեկավարվելով <<Ազգային ժողովի կանոնակարգ>> ՀՀ սահմանադրական օրենքի 15-րդ հոդվածի 6․1-րդ մասով՝ հայտնում ենք, որ Սերգեյ Մովսիսյանը <<Ֆինանսական համահարթեցման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին Կ-023-17.09.2021-ՏՏԳՇ-011/1, <<Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին>> օրենքում լրացումներ կատարելու մասին Կ-027-17.09.2021-ՏՏԳՇ-011/0 և <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին Կ-034-17.09.2021-ՏՏԳՇ-011/0 և հարակից օրենքների նախագծերի փաթեթների վերաբերյալ հանձնաժողովին է ներկայացրել կողմ քվեարկելու մասին գրություններ։


ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀՎ․ Ղալումյան