Տպել
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողով
Գործունեության ոլորտները` տարածքային կառավարում, վարչատարածքային բաժանում, տեղական ինքնակառավարում, տարածքային զարգացում, համայնքային ծառայություն, տեղական հարկեր, տուրքեր եւ վճարներ, գյուղատնտեսություն, շրջակա միջավայրի պահպանություն եւ կայուն զարգացում եւ այդ ոլորտները կարգավորող օրենքներ
Էլ. փոստ tkgb@parliament.am
Հեռ. (374-11) 513 656




Քաղվածք թիվ 24 նիստի արձանագրությունից
07.09.2022
Ժամը 15:00
114 սենյակ
1.
Դրական եզրակացություն ներկայացնել Ազգային ժողովի ութերորդ գումարման չորրորդ նստաշրջանի օրակարգի նախագծում ընդգրկվող հետևյալ նախագծերի վերաբերյալ.
1) ա) «Թափոնների մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին
Կ-261-11.05.2022-ՏՏԳՇ-011/2ամբ.
Հեղինակ` ՀՀ կառավարություն
բ) Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
Կ-2611-11.05.2022-ՏՏԳՇ-011/2ամբ.
Հեղինակ` ՀՀ կառավարություն
Հիմնական զեկուցող`ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյան
Հարակից զեկուցող(ներ)`Հանձնաժողովի անդամ Լիլիթ Կիրակոսյան
2) Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին
Կ-313-22.06.2022-ՏՏԳՇ-011/2ամբ.
Հեղինակ` ՀՀ կառավարություն
Հիմնական զեկուցող`ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյան
Հարակից զեկուցող(ներ)`Հանձնաժողովի անդամ Լիլիթ Կիրակոսյան
3) «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին
Կ-315-27.06.2022-ՏՏԳՇ-011/2ամբ.
Հեղինակ` ՀՀ կառավարություն
Հիմնական զեկուցող`ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյան
Հարակից զեկուցող(ներ)`Հանձնաժողովի անդամ Մաթևոս Ասատրյան
2.
Ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքի 71-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն հետևյալ նախագծերի քննարկումը հետաձգվում է մինչև երկամսյա ժամկետով.
1) ա) «Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին
Կ-349-27.07.2022-ՏՏԳՇ-011/2ամբ.
Հեղինակ` ՀՀ կառավարություն
բ) Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
Կ-3491-27.07.2022-ՏՏԳՇ-011/2ամբ.
Հեղինակ` ՀՀ կառավարություն
գ) Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին
Կ-3492-27.07.2022-ՏՏԳՇ-011/2ամբ.
Հեղինակ` ՀՀ կառավարություն
Հիմնական զեկուցող`ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյան
Հարակից զեկուցող(ներ)`Հանձնաժողովի անդամ Դավիթ Դանիելյան
3.
Առաջարկել Ազգային ժողովի խորհրդին սույն արձանագրության քաղվածքի 1-ին կետի 1-ին, 2-րդ և 3-րդ ենթակետում նշված նախագծերն ընդգրկել Ազգային ժողովի առաջիկա հերթական նիստերի օրակարգի նախագծում.


ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀՎ․ Ղալումյան