Տպել
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողով
Գործունեության ոլորտները` տարածքային կառավարում, վարչատարածքային բաժանում, տեղական ինքնակառավարում, տարածքային զարգացում, համայնքային ծառայություն, տեղական հարկեր, տուրքեր եւ վճարներ, գյուղատնտեսություն, շրջակա միջավայրի պահպանություն եւ կայուն զարգացում եւ այդ ոլորտները կարգավորող օրենքներ
Էլ. փոստ tkgb@parliament.am
Հեռ. (374-11) 513 656




Քաղվածք թիվ 47 նիստի արձանագրությունից
10.01.2024
Ժամը 15:00
114 սենյակ
1.
<<Ազգային ժողովի կանոնակարգ>> ՀՀ սահմանադրական օրենքի 71-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն հետևյալ նախագծերի քննարկումը հետաձգվում է մինչև երկամսյա ժամկետով.
1) ա) «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին
Կ-716-20.11.2023-ՏՏԳՇ-011/2ամբ.
Հեղինակ` ՀՀ կառավարություն
բ) «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին
Կ-7161-20.11.2023-ՏՏԳՇ-011/2ամբ.
Հեղինակ` ՀՀ կառավարություն
գ) «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին
Կ-7162-20.11.2023-ՏՏԳՇ-011/2ամբ.
Հեղինակ` ՀՀ կառավարություն
դ) Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին
Կ-7163-20.11.2023-ՏՏԳՇ-011/2ամբ.
Հեղինակ` ՀՀ կառավարություն
Հիմնական զեկուցող`ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյան
2) ա) «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
Կ-738-01.12.2023-ՏՏԳՇ-011/2ամբ.
Հեղինակ` ՀՀ կառավարություն
բ) Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին
Կ-7381-01.12.2023-ՏՏԳՇ-011/2ամբ.
Հեղինակ` ՀՀ կառավարություն


ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀՎ․ Ղալումյան