Տպել
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողով
Գործունեության ոլորտները` գիտություն, կրթություն, մշակույթ, հայրենադարձություն, սփյուռքի հետ կապեր, երիտասարդություն, սպորտ, տեղեկատվություն, մամուլ, ռադիո, հեռուստատեսություն եւ այդ ոլորտները կարգավորող օրենքներ
Էլ. փոստ gkm@parliament.am
Հեռ. (374-11) 513 331




Քաղվածք թիվ 2 նիստի արձանագրությունից
19.10.2021
Ժամը 14:00
414 սենյակ
1.
Հանձնաժողովը որոշեց.
դրական եզրակացություն տալ լրամշակված օրենքի նախագծերին և առաջարկել Ազգային ժողովի խորհրդին՝ ներքոնշյալ օրենքի նախագծերը ընդգրկել Ազգային ժողովի ութերորդ գումարման երկրորդ նստաշրջանի 2021 թվականի հոկտեմբերի 26-ին գումարվող ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում.
1) ա) «Զանգվածային լրատվության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
Պ-020-10.09.2021-ԳԿ-011/0
Հեղինակ` Արթուր Հովհաննիսյան, Վահագն Հովակիմյան, Թագուհի Ղազարյան, Սարգիս Խանդանյան
բ) Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
Պ-0201-10.09.2021-ԳԿ-011/0
Հեղինակ` Արթուր Հովհաննիսյան, Վահագն Հովակիմյան, Թագուհի Ղազարյան, Սարգիս Խանդանյան
Հիմնական զեկուցող`ԱԺ պատգամավոր Արթուր Հովհաննիսյան
Հարակից զեկուցող(ներ)`ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյան
ԱԺ պատգամավոր Հասմիկ Հակոբյան
2) ա) «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին
Կ-022-15.09.2021-ԳԿ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
Հիմնական զեկուցող`ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյան
Հարակից զեկուցող(ներ)`ԱԺ պատգամավոր Հակոբ Ասլանյան
2.
<<Ազգային ժողովի կանոնակարգ>> սահմանադրական օրենքի 71-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ հետևյալ նախագծերի քննարկումը հետաձգել մինչև երկամսյա ժամկետով.
1) «Անկախ պետությունների համագործակցության ցանցային համալսարանի հիմնադրման եւ գործունեության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին
Կ-036-17.09.2021-ԳԿ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
Հիմնական զեկուցող` ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյան
Հարակից զեկուցող(ներ)`ԱԺ պատգամավոր Լիլիթ Գալստյան
2) «Հայաստանի Հանրապետության Կառավարության եւ Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության Կառավարության միջեւ կրթության եւ գիտության բնագավառում համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին
Կ-040-22.09.2021-ԳԿ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
Հիմնական զեկուցող`ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյան
Հարակից զեկուցող(ներ)`ԱԺ պատգամավոր Նարեկ Բաբայան
3) «Բարձրագույն կրթության որակավորումների փոխճանաչման մասին» համաշխարհային կոնվենցիան վավերացնելու մասին
Կ-042-22.09.2021-ԳԿ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
Հիմնական զեկուցող`ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյան
Հարակից զեկուցող(ներ)`ԱԺ պատգամավոր Թագուհի Ղազարյան


ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀՍիսակ Գաբրիելյան

27.12.2021
Քաղվածք թիվ 6 արտահերթ նիստի արձանագրությունից

16.12.2021
Քաղվածք թիվ 5 արտահերթ նիստի արձանագրությունից

30.11.2021
Քաղվածք թիվ 4 նիստի արձանագրությունից

09.11.2021
Քաղվածք թիվ 3 նիստի արձանագրությունից

27.08.2021
Քաղվածք թիվ 1 արտահերթ նիստի արձանագրությունից