Տպել
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողով
Գործունեության ոլորտները` գիտություն, կրթություն, մշակույթ, հայրենադարձություն, սփյուռքի հետ կապեր, երիտասարդություն, սպորտ, տեղեկատվություն, մամուլ, ռադիո, հեռուստատեսություն եւ այդ ոլորտները կարգավորող օրենքներ
Էլ. փոստ gkm@parliament.am
Հեռ. (374-11) 513 331




Քաղվածք թիվ 24 նիստի արձանագրությունից
31.01.2023
Ժամը 14:00
414 սենյակ
1.
Հանձնաժողովը դրական եզրակացություն ներկայացրեց երկրորդ ընթերցման ներկայացված հետևյալ օրենքի նախագծի վերաբերյալ.
1) «Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)
Կ-475-19.12.2022-ԳԿ-011/2ամբ.
Հեղինակ` ՀՀ կառավարություն
Հիմնական զեկուցող`ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյան
Հարակից զեկուցող(ներ)`Հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյան
2.
Հանձնաժողովը որոշեց.
դրական եզրակացություն ներկայացնել հետևյալ օրենքի նախագծին և առաջարկել Ազգային ժողովի խորհրդին՝ ներքոնշյալ օրենքի նախագիծն ընդգրկել Ազգային ժողովի ութերորդ գումարման հինգերորդ նստաշրջանի 2023 թվականի փետրվարի 7-ին գումարվող ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում.
1) «Կրթության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին
Կ-492-17.01.2023-ԳԿ-011/2ամբ.
Հեղինակ` ՀՀ կառավարություն
Հիմնական զեկուցող`ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյան
Հարակից զեկուցող(ներ)`Հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյան
3.
Առաջարկել Ազգային ժողովին՝ <<Կրթության մասին>> օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին (Կ-492-17.01.2023-ԳԿ-011/0) նախագծի երկրորդ ընթերցմամբ քննարկումն անցկացնել առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո՝ 24 ժամվա ընթացքում: Նախագծի վերաբերյալ գրավոր առաջարկները և գլխադասային հանձնաժողովի եզրակացությունը ներկայացնելու համար սահմանել երեքական ժամ:


ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀՍիսակ Գաբրիելյան