Տպել
Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողով
Գործունեության ոլորտները` մարդու իրավունքների պաշտպանություն, երեխայի իրավունքներ, կրոն, կանանց եւ տղամարդկանց իրավահավասարություն, ազգային փոքրամասնություններ, փաստաբանություն, հասարակական կազմակերպություններ եւ այդ ոլորտները կարգավորող օրենքներ
Էլ. փոստ humanrights@parliament.am
Հեռ. (374-11) 513 230


13.02.2024

Խորհրդարանական լսումներ

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 125-րդ հոդվածի եւ հանձնաժողովի՝ ս.թ. փետրվարի 1-ի թիվ 01 որոշման համաձայն ս.թ. փետրվարի 15-ին՝ ժամը 13:00-ին, ԱԺ նիստերի դահլիճում Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ տեղի են ունենալու խորհրդարանական լսումներ՝ «Ամուսնության տարիքային շեմը բարձրացնելու նպատակով օրենսդրական բարեփոխումները՝ մարդու հիմնարար իրավունքների պաշտպանության համատեքստում» թեմայով:

Խորհրդարանական լսումների օրակարգը կցվում է: