ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄԻ ՊԱՇՏՈՆՈՒՄ ԹԵԿՆԱԾՈՒԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ԽՈՐՀՈՒՐԴ ՁԵՎԱՎՈՐԵԼՈՒ ԵՎ ԽՈՐՀՐԴԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9-Ի Կ-244-Ա ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասով, «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ եւ 5-րդ մասերով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով, ինչպես նաեւ հիմք ընդունելով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի 2022 թվականի նոյեմբերի 25-ի թիվ 01/2945-2022 գրությունը՝ կարգադրում եմ.
1. Հաստատել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի՝ 2022 թվականի նոյեմբերի 19-ին առաջացած թափուր պաշտոնում թեկնածուի ընտրության համար մրցութային խորհրդի անհատական կազմը՝
1) Արուսյակ ՋՈՒԼՀԱԿՅԱՆ | Ազգային ժողովի պատգամավոր |
2) Արթուր ՀՈՎՍԵՓՅԱՆ | Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ |
3) Արուս ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ | Դատական դեպարտամենտի ղեկավարի տեղակալի պաշտոնակատար |
4) Ազգանուշ ԹՈԹՈԼՅԱՆ | Մարդու իրավունքների պաշտպանի խորհրդական |
5) Մանե ԿԱՐԱՊԵՏՅԱՆ | Փաստաբանների պալատի խորհրդի անդամ: |
2. Ազգային ժողովի նախագահի 2022 թվականի սեպտեմբերի 9-ի «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնում թեկնածուի ընտրության համար մրցութային խորհուրդ ձեւավորելու եւ խորհրդի անհատական կազմը հաստատելու մասին» Կ-244-Ա կարգադրությունն ուժը կորցրած ճանաչել:
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ Ա. ՍԻՄՈՆՅԱՆ
20.12.2022
Կ-375-Ա