Տպել

Մրցութային խորհրդի կազմ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄԻ ՊԱՇՏՈՆՈՒՄ ԹԵԿՆԱԾՈՒԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ԽՈՐՀՈՒՐԴ ՁԵՎԱՎՈՐԵԼՈՒ ԵՎ ԽՈՐՀՐԴԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9-Ի Կ-244-Ա ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ»  սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասով, «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին»  օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ եւ 5-րդ մասերով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով, ինչպես նաեւ հիմք ընդունելով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի 2022 թվականի նոյեմբերի 25-ի թիվ 01/2945-2022 գրությունը՝ կարգադրում  եմ.

1. Հաստատել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի՝ 2022 թվականի նոյեմբերի 19-ին առաջացած թափուր պաշտոնում թեկնածուի ընտրության  համար մրցութային խորհրդի անհատական կազմը՝
 

1) Արուսյակ ՋՈՒԼՀԱԿՅԱՆ Ազգային ժողովի պատգամավոր
2) Արթուր  ՀՈՎՍԵՓՅԱՆ  Վարչապետի աշխատակազմի
ղեկավարի   տեղակալ
3) Արուս ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ Դատական դեպարտամենտի ղեկավարի
տեղակալի պաշտոնակատար
4) Ազգանուշ ԹՈԹՈԼՅԱՆ Մարդու իրավունքների պաշտպանի
խորհրդական
5) Մանե ԿԱՐԱՊԵՏՅԱՆ  Փաստաբանների պալատի խորհրդի անդամ:

2. Ազգային ժողովի նախագահի 2022 թվականի սեպտեմբերի 9-ի  «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնում թեկնածուի ընտրության համար մրցութային խորհուրդ  ձեւավորելու եւ խորհրդի անհատական կազմը հաստատելու մասին» Կ-244-Ա կարգադրությունն ուժը կորցրած ճանաչել:



ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ                                Ա. ՍԻՄՈՆՅԱՆ

20.12.2022
Կ-375-Ա