ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՈՒԹԵՐՈՐԴ ԳՈՒՄԱՐՄԱՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐ Մարզ` Երեւան
Ավան, Նոր Նորք, Քանաքեռ-Զեյթուն
Արաբկիր, Աջափնյակ, Դավթաշեն Կենտրոն, Նորք-Մարաշ, Էրեբունի, Նուբարաշեն Մալաթիա-Սեբաստիա, Շենգավիթ Մարզ` Երեւան, Ավան, Նոր Նորք, Քանաքեռ-Զեյթուն | Ընտրատարածք`
Երջանիկ Մանվելի Հակոբյան
Ծնվել է 1988թ. դեկտեմբերի 19-ին Երեւանում:
2009-2011թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում: 2009թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը: 2014թ.՝ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրան: 2018թ.՝ ՀՀ փաստաբանական դպրոցը: Մաքսային ծառայության մայոր: 2012-2014թթ. ուսմանը զուգահեռ աշխատել է մասնավոր ընկերության մարկետինգի եւ շուկայի զարգացման պատասխանատու: 2014-2017թթ.՝ ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի իրավախախտումների հայտնաբերման եւ վարչական վարույթների իրականացման վարչության հետաքննության բաժնի ավագ հետաքննիչ: 2015-2016թթ.՝ ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի «Ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ի դասախոս: 2017-2018թթ.՝ «Երեւանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՀՈԱԿ-ի իրավաբան եւ միջազգային-վարկային պայմանագրերի կառավարման մասնագետ: 2018թ. հունիս-նոյեմբեր՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի ներքին անվտանգության վարչության պետի տեղակալ, այնուհետեւ վարչության պետ: 2015-2017թթ.՝ ԱՊՀ մասնակից երկրների մաքսային ծառայության ղեկավարների խորհրդի հետաքննության եւ նախաքննության հարցերով աշխատանքային խմբի անդամ: 2016-2017թթ.՝ Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիային առընթեր մաքսային օրենսդրության խախտումների հարցերով, ինչպես նաեւ մաքսային գործերով փորձաքննության հարցերով աշխատանքային խմբերի անդամ: 2018թ. դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի թիվ 1 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով: Ամուսնացած չէ: |