Տպել
Աշոտ Սերյոժայի Աղաբաբյան
Ընտրատարածք
Ծննդյան թիվ
08.11.1952
Կուսակցություն
Հայաստանի Հանրապետական կուսակցություն (ՀՀԿ)
Խմբակցություն
Հանձնաժողով
Անդամակցություն
Էլ. փոստ

Ծնվել է 1952թ. նոյեմբերի 8-ին Երեւանում:

1970-1972թթ. ծառայել է խորհրդային բանակում:

1978թ. ավարտել է Երեւանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը: Տնտեսագետ:

1974թ. Երեւանի մետաքսի կոմբինատում աշխատել է հանգուցակապող, 1974-1977թթ.՝ փականագործ:

1977-1978թթ. եղել է Երեւանի տրիկոտաժի կոմբինատի տնտեսագետ, ապա՝ ճարտարագետ, 1979թ.` «Հայուղեւորտրանս»-ի ավագ տնտեսագետ: 1979-1980թթ. եղել է Երքաղսովետի գործկոմի առեւտրի վարչության թիվ 3 սննդառի խանութի վարիչ, 1980-1983թթ.` Երեւանի թիվ 6 սննդառի խանութի վարիչի տեղակալ, 1983-1992թթ.` Երեւանի թիվ 4 սննդառի խանութի վարիչ:

1988թ. մասնակցել է «Անկախության բանակ» ռազմահայրենասիրական կազմակերպության մարտական գործողություններին (Երասխավան, Նուբարաշեն, Նոյեմբերյան, Լաչին եւ այլն), եղել է ռազմական խորհրդի անդամ, շտաբի պետ: 1990թ. ընտրվել է Երեւանի Մաշտոցի շրջխորհրդի պատգամավոր:

1993-1999թթ. եղել է «Հրազդան» մարզահամալիրի գլխավոր տնօրեն, 1999 թվականից` «Հրազդան մարզահամալիր Վ.Ձ.» ՓԲԸ տնօրենների խորհրդի նախագահ: 2002թ. ընտրվել է Երեւանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ:

2003-2007թթ.` ԱԺ պատգամավոր (թիվ 48 ընտրատարածք): ԱԺ գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ:

2007-2012թթ.` ԱԺ պատգամավոր (թիվ 33 ընտրատարածք): 19.06.2007-11.07.2007թթ.` ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, 11.07.2007-06.05.2012թթ.` տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: ՀՀԿ խմբակցության անդամ:

2012թ. մայիսի 6-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել թիվ 33 ընտրատարածքից:

Պարգեւատրվել է «Մարտական ծառայության» (1996թ.), «Վազգեն Սարգսյան» (2006թ.), «Մարշալ Բաղրամյան» (2007թ., ՊՆ), «ՀՀ զինված ուժեր. 20 տարի» հոբելյանական (2012թ.) մեդալներով, ՀՀ վարչապետի հուշամեդալով (2006թ.):

Ամուսնացած է, ունի երեք զավակ: