Տպել
Վահե Սարգսի Էնֆիաջյան
Ընտրատարածք
Ծննդյան թիվ
24.12.1978
Կուսակցություն
«Բարգավաճ Հայաստան»
Խմբակցություն
Հանձնաժողովներ
Անդամակցություն
Էլ. փոստ

Ծնվել է 1978թ. դեկտեմբերի 24-ին Երեւանում:

1996-1998թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում:

1992թ. ավարտել է Երեւանի բիզնես դպրոցը: 2003թ.` Երեւանի «Հայբուսակ» համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետը, 2005թ.` նույն համալսարանի մագիստրատուրան: 2010թ.` ՀՀ ԳԱԱ Մ. Քոթանյանի անվան  տնտեսագիտության ինստիտուտի ասպիրանտուրան: Տնտեսագետ: Տնտեսագիտության թեկնածու, դոցենտ: 2011թ. ավարտել է Եվրոպայի խորհրդի հովանու ներքո  գործող Քաղաքական դասընթացների երեւանյան դպրոցը (ՔԴԵԴ): Մասնակցել է երեք տասնյակ միջազգային եւ համահայկական սեմինարների, դասընթացների, հավաքների Մոսկվայում, Բրյուսելում, Ստրասբուրգում, Լոնդոնում:

1999թ.-ից Կրթության միջազգային ակադեմիայի Երեւանի «Հայբուսակ» համալսարանի (ԿՄԱ ԵՀՀ) գիտական խորհրդի անդամ է: 1999-2005թթ. եղել է Երեւանի «Հայբուսակ» համալսարանի ուսանողական խորհրդարանի նախագահ: 2004-2009թթ.` ԿՄԱ ԵՀՀ պրոռեկտոր: 2003-2006թթ.` ՀՀ ԱԺ նախագահին առընթեր երիտասարդական հարցերի խորհրդի գլխավոր քարտուղար: 2007-2009թթ. եղել է ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի խորհրդական: 2009թ.-ից ՀՀ բասկետբոլի ֆեդերացիայի նախագահության անդամ է, «Հատիս-Երեւան» ակումբի հիմնադիր-նախագահության անդամ, ՀՀ սեղանի թենիսի ֆեդերացիայի նախագահության անդամ:

2004-2011թթ. եղել է  «Համահայկական երիտասարդական ասոցիացիա» ՀԿ նախագահ, 2011թ.-ից պատվավոր նախագահ է: 2007թ.` «Կրթության միջազգային ակադեմիայի շրջանավարտների միավորում» ԵՀԿ նախագահ:

2006թ.-ից «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ է, ԲՀԿ երիտասարդների միության նախագահ:

2009-2012թթ.` ԱԺ պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ԲՀԿ): 22.12.2009-03.02.2012թթ.` ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, 03.02.2012-31.05.2012թթ.` ԱԺ գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ: ԲՀԿ անդամ: 2014թ. «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահի խորհրդական:

2012թ. մայիսի 6-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից:

Պարգեւատրվել է «Զինվոր Հայրենյաց» (2009թ., «Զինվոր» համակարգող խորհուրդ), «Հաղթանակ» (2010թ., «Ազատագրում» ՀԿ), «Մայրական երախտագիտություն Արցախի քաջորդիներին» (2011թ., ԼՂՀ), «ՀՀ զինված ուժեր. 20 տարի» հոբելյանական (2012թ., ՊՆ), «Հայրենիք եւ հավատ» (2013թ., ԼՂՀ), «Հայրենիքի պաշտպանության համար» (2013թ., ՀՀ ՂՊՎՄ) մեդալներով, ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության բարձրագույն պարգեւ հատուկ հուշամեդալով (2013թ.), Ազգային ժողովի պատվո մեդալով (2016թ.): 2013թ. ճանաչվել է  նոր սերնդի ամենաազդեցիկ քաղաքական գործիչ: Պարգեւատրվել է մի շարք պատվոգրերով եւ շնորհակալագրերով:

Երեք տասնյակից ավելի ծրագրերի եւ գիտական  հոդվածների հեղինակ է:

Ամուսնացած է, ունի երեք զավակ: