Ընտրատարածք |
|||||
Ծննդյան թիվ |
14.06.1978 |
||||
Կուսակցություն |
Անկուսակցական |
||||
Խմբակցություն |
|||||
Հանձնաժողովներ |
|||||
Անդամակցություն |
Ծնվել է 1978թ. հունիսի 14-ին Արագածոտնի մարզի Փարպի գյուղում:
1998-1999թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում:
1994թ. ավարտել է Երեւանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջը: 1998թ.` Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի մարզամանկավարժական ֆակուլտետը, 2013թ.՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի կառավարման ֆակուլտետի մագիստրատուրան: Մարզիչ-մանկավարժ: Տնտեսագետ:
1992-1998թթ. եղել է Հայաստանի ըմբշամարտի հավաքականի անդամ, հանրապետության բազմակի չեմպիոն, Եվրոպայի եւ աշխարհի բազմաթիվ առաջնությունների մասնակից, մրցանակակիր: Սպորտի վարպետ:
1999-2003թթ. եղել է Ըմբշամարտի հանրապետական մարզադպրոցի մարզիչ, փոխտնօրեն: 2003-2007թթ.` ՀՀ կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական կոմիտեի Արագածոտնի մարզի նախագահ: 2007-2010թթ.` ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի խորհրդական: 2010թ. ընտրվել է «Սեւան» մարզական ՀԿ հանրապետական խորհրդի նախագահ, համատեղության կարգով` ըմբշամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար: 2009 թվականից ՀԱՕԿ-ի գործադիր կոմիտեի անդամ է:
2012թ. մայիսի 6-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից:
Պարգեւատրվել է «Տրդատ 3-րդ Արշակունի» (2011թ., ՀԱՕԿ) եւ ՀՀ սպորտի եւ երիտասարդության նախարարության ոսկե մեդալներով (2012թ.):
Ամուսնացած է, ունի երեք զավակ: