Արմեն Նիկոլայի Ավետիսյան
Ընտրատարածք |
||
Ծննդյան թիվ |
22.09.1971 |
|
Կուսակցություն |
«Բարգավաճ Հայաստան» |
|
Խմբակցություն |
||
Հանձնաժողով |
||
Անդամակցություն |
||
Էլ. փոստ |
Ծնվել է 1971թ. սեպտեմբերի 22-ին Մեդովկա գյուղում (Լոռու մարզ):
1988թ. ընդունվել է Օդեսայի գյուղատնտեսական ինստիտուտը, այնուհետեւ 1990թ. տեղափոխվել եւ 1993թ. ավարտել է Երեւանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտի անասնաբուծության ֆակուլտետը: Անասնաբույծ-ճարտարագետ:
1993-1995թթ. աշխատել է «Նարեկ» գյուղատնտեսական կոլեկտիվ տնտեսությունում գլխավոր անասնաբույժ: 1997-2012թթ. եղել է Մեդովկա համայնքի գյուղապետի տեղակալ:
2012թ. մայիսի 6-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից:
Ամուսնացած է, ունի երկու զավակ: