Տպել
Արմեն Գեւորգի Աշոտյան
Հերթական համար
Ծննդյան թիվ
25.07.1975
Կուսակցություն
Հայաստանի Հանրապետական կուսակցություն (ՀՀԿ)
Խմբակցություն
Հանձնաժողով
Անդամակցություն
Էլ. փոստ

Ծնվել է 1975թ. հուլիսի 25-ին Երեւանում:

1998թ. ավարտել է Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի բուժական ֆակուլտետը՝ բուժական գործ մասնագիտությամբ: 2000թ.՝ Հերացու անվան պետական բժշկական համալսարանի կլինիկական օրդինատուրան՝ դատական բժշկություն մասնագիտությամբ: Բժշկակական գիտությունների թեկնածու: Պահեստազորի սպա, փոխգնդապետ:

Մասնացել է մի շարք դասընթացների եւ ծրագրերի՝  Aix Marseille II համալսարանի կրթաթոշակային ծրագիր. կլինիկական օրդինատուրա՝ դատական բժշկություն (1999-2000թթ., Ֆրանսիա): ԵԽ-ին առընթեր քաղաքական հետազոտությունների դպրոց (2005թ., Մոսկվա), «Գլոբալ գործընթացների կառավարում» (2007թ., Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտ):

1999-2000թթ. եղել է ԵՊԲՀ դատական բժշկության ամբիոնի ավագ լաբորանտ, 2002-2005թթ.՝ ԵՊԲՀ ռեկտորի օգնական, 2003-2006թթ.՝ ԵՊԲՀ կենսաքիմիայի ամբիոնի ասիստենտ: 2006 թվականից՝ ԵՊԲՀ կենսաքիմիայի ամբիոնի դոցենտ: 2005-2006թթ.՝ ԵՊԲՀ ռեկտորի խորհրդական հասարակական կարգով: 2009-2016թթ.՝ ՀՀ կրթության եւ գիտության նախարար:

1999-2003թթ. եղել է ԵՊԲՀ  ուսանողական խորհրդարանի նախագահ, 2003-2005թթ.՝ ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ:

2005-2007թթ.՝ ՀՀ ԱԺ պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՀՀԿ): ԱԺ սոցիալական, առողջապահության եւ բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության անդամ:

19.06.2007-12.05.2009թթ.՝ ՀՀ ԱԺ պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՀՀԿ), ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: 08.09.2008-12.05.2009թթ.՝ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ:  «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խբմակցության անդամ:

2017թ. ապրիլի 2-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել ՀՀԿ համապետական ընտրական ցուցակով:

Պարգեւատրվել է «Մովսես Խորենացի», «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի, «Վաչագան Բարեպաշտ» (ԼՂՀ), «Ակադեմիական արմավենի» (Ֆրանսիա), «Գարեգին Նժդեհ» (ՊՆ), «Մարշալ Բաղրամյան» (ՊՆ), ՀՀ սպորտի եւ երիտասարդության նախարարության ոսկե, Երեւանի քաղաքապետի ոսկե, «Համագործակցության համար» (ՀՀ ոստիկանություն), «Օրենքի պատվար» (ՀՀ ոստիկանություն) մեդալներով: Արժանացել է Ռումինիայի ԱԳՆ պատվավոր մրցանակին:

Ամուսնացած է, ունի երկու զավակ: