Մելիք Սարիբեկի Մանուկյան
Ընտրատարածք |
||
Ծննդյան թիվ |
05.05.1955 |
|
Կուսակցություն |
Անկուսակցական |
|
Խմբակցություն |
||
Հանձնաժողով |
Ծնվել է 1955 թ. մայիսի 5-ին Աբովյանի շրջանի Սարանիստ գյուղում:
1993 թ. ավարտել է Եկատերինբուրգի (ՌԴ) ուրալյան ժողովրդական տնտեսության ինստիտուտը: Տնտեսագետ: Տնտեսագիտության թեկնածու:
1973-1975 թթ. ծառայել է խորհրդային բանակում: 1975-1989 թթ. աշխատել է «Հայբյուրեղապակի» գործարանում (ք.Արզնի), 1989 թ.՝ «Սարանիստ» ՍՊԸ հիմնադիր տնօրեն, նախագահ: ՀՀ գործարարների եւ արդյունաբերողների միության ու առեւտրաարդյունաբերական պալատի խորհուրդների անդամ:
2003 թ. մայիսի 25-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել թիվ 45 ընտրատարածքից:
Անկուսակցական է: Մինչեւ 2006 թվականի մայիսի 22-ը` ՕԵ խմբակցության անդամ: Ներկայումս խմբակցություններում եւ պատգամավորական խմբում ընդգրկված չէ:
ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ է:
Ամուսնացած է, ունի հինգ երեխա: