Հերթական համար |
|||||||
Ծննդյան թիվ |
04.09.1972 |
||||||
Կուսակցություն |
«Բարգավաճ Հայաստան» |
||||||
Խմբակցություն |
|||||||
Հանձնաժողովներ |
|||||||
Անդամակցություն |
|||||||
Էլ. փոստ |
Ծնվել է 1972թ. սեպտեմբերի 4-ին Երեւանում:
1995թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը: 1998թ.՝ ԵՊՀ ասպիրանտուրան: Իրավաբան: Իրավաբանական գիտությունների թեկնածու: Պահեստազորի լեյտենանտ:
1988-1990թթ. եղել է «Մյասնիկյանի կանաչապատում» պետական ձեռնարկության բանվոր: 1990թ.՝ Երեւանի պետական բժշկական համալսարանի ֆիզիկական կուլտուրայի ամբիոնի ասիստենտ: 1996 թվականից դասավանդում է Երեւանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետում: 1996-2001թթ. աշխատել է Երեւանի «Գրիգոր Զոհրապ» հավատարմագրված պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի դեկան: 2002-2005թթ.՝ Վանաձորի «Մխիթար Գոշ» հայ-ռուսական միջազգային համալսարանի հասարակական գիտությունների ամբիոնի վարիչ: 2003թ. ԵՊՀ քաղաքացիական դատավարության ամբիոնի դոցենտ է: 2004-2005թթ. եղել է Երեւանի Նոր-Նորք համայնքի ղեկավարի խորհրդական, ապա՝ աշխատակազմի ղեկավար: 2005-2009թթ.՝ «ԱրմենՏել» ՓԲԸ գլխավոր տնօրենի իրավական հարցերով խորհրդական: 2007-2008թթ.՝ ՀՀ Վերահսկիչ պալատի իրավական վերահսկողության վարչության պետ: 2009թ. եղել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար: 2010-2017թթ.՝ «Վեոլիա Ջուր» ՓԲԸ մարդկային ռեսուրսների վարչության պետ: 2010 թվականից հանրային ծառայողների վերապատրաստման դասընթացների շրջանակում դասախոսություններ է վարել աշխատանքային իրավունքի եւ հանրային ծառայությունը կարգավորող օրենսդրության հարցերի շուրջ: 2014 թվականից դասավանդում է ՀՀ արդարադատության ակադեմիայում:
1998 թվականից ՀՀ իրավաբանների միության անդամ է: 2001 թվականից ծավալում է փաստաբանական գործունեություն (քաղաքացիական, վարչական, աշխատանքային եւ ընտանեկան գործերով դատական ներկայացուցչության): 2008-2015թթ. եղել է ՀՀ գլխավոր դատախազին առընթեր որակավորման հանձնաժողովի անդամ: 2006 թվականից «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ է:
2017թ. մայիսի 30-ին ԱԺ պատգամավոր ընտրվել է «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքի թիվ 1 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով:
Պարգեւատրվել է ՀՀ գլխավոր դատախազի շնորհակալագրերով (2012 եւ 2015թ.), ՀՀ դատախազության հոբելյանական մեդալով (2013թ.), Երեւանի պետական համալսարանի հուշամեդալով (2014թ.):
Շուրջ 50 գիտական հոդվածների եւ մասնագիտական հրապարակումների հեղինակ է: Համահեղինակ է «Պետության եւ իրավունքի հիմունքներ» (1998թ.) եւ «Պետություն եւ իրավունք» (2001թ.) դպրոցական դասագրքերի, «ՀՀ Սահմանադրության մեկնաբանություններ» գիտական ժողովածուի (2010 թ.), հեղինակ՝ «Հայաստանի Հանրապետության աշխատանքային իրավունք» առարկայի բուհական դասագրքի ընդհանուր (2009թ.) եւ հատուկ (2014թ.) մասերի:
Ամուսնացած է, ունի երեք զավակ: