Հրաչյա Վաչիկի Հակոբյան
Հերթական համար |
||
Ծննդյան թիվ |
15.07.1980 |
|
Կուսակցություն |
«Քաղաքացիական պայմանագիր» |
|
Խմբակցություն |
||
Հանձնաժողով |
||
Անդամակցություն |
Ծնվել է 1980թ. հուլիսի 15-ին Երեւանում:
1998-2000թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում:
2005թ. ավարտել է Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտը:
2000-2008թթ. եղել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի տպագրության պատասխանատու, 2003-2008թթ.՝ Երեւանի խամաճիկների պետական թատրոնի, 2009-2010թթ.՝ Երեւանի պետական կամերային երաժշտական թատրոնի դերասան:
2009-2013թթ.՝ «Մեր Տպարանը» ՍՊԸ փոխտնօրեն: 2013-2015թթ.՝ «Armtimes.com» կայքի ադմինիստրատոր: Նկարահանվել է մի շարք գեղարվեստական ֆիլմերում:
2018թ. մայիսի 16-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Ելք» կուսակցությունների դաշինքի թիվ 3 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով:
Ունի երկու զավակ: