Արմեն Յուրիկի Պուրտոյան
Ընտրատարածք |
||
Ծննդյան թիվ |
29.09.1970 |
|
Կուսակցություն |
Հայաստանի Հանրապետական կուսակցություն (ՀՀԿ) |
|
Խմբակցություն |
||
Հանձնաժողով |
Ծնվել է 1970 թ. սեպտեմբերի 29-ին Երեւանում:
1993թ. ավարտել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը: Ֆիզկուլտուրայի ուսուցիչ: Սպորտի միջազգային վարպետ: 1987-1989թթ. ԽՍՀՄ երիտասարդական, աշխարհի եւ Եվրոպայի ազատ ոճի ըմբշամարտի առաջնությունների հաղթող:
1988թ. ծառայել է խորհրդային բանակում: 1994-1997 թթ. եղել է Երեւանի «Արաքս» արտադրական կոոպերատիվի փոխտնօրեն, 1997-2003 թթ.` տնօրեն:
2003թ. մայիսի 25-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել ՀՀԿ համամասնական ընտրացուցակով: ԱԺ սոցիալական, առողջապահության եւ բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: ՀՀԿ խմբակցության անդամ: ՀՀԿ անդամ:
Ամուսնացած է, ունի մեկ երեխա: