Տպել
Աննա Մայիսի Կոստանյան
Հերթական համար
Ծննդյան թիվ
17.01.1987
Կուսակցություն
«Լուսավոր Հայաստան»
Խմբակցություն
Հանձնաժողովներ
Անդամակցություն
Էլ. փոստ
Կառավարությանն ուղղված գրավոր հարցերի պատասխաններ


Ծնվել է 1987թ. հունվարի 17-ին Երեւանում:

2008թ. ավարտել է Երեւանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանը: Լեզվաբան, անգլերենի եւ պարսկերենի մասնագետ, մանկավարժ: 2017թ.` ԵԽ քաղաքական դասընթացների երեւանյան դպրոցը։

Մասնակցել է «Առողջապահություն եւ կյանքի ոճ» միջազգային ծրագրին (2001թ.), Հոլանդական ազատական կուսակցության, «Կոնրադ Ադենաուեր», «Մաքս վան դեր Ստել» եւ «Էդուարդո Ֆրեյ» հիմնադրամների կազմակերպած «Առաջնորդության ակադեմիա. Հայաստան» (2017թ.) եւ «Քաղաքական կազմակերպման եւ ընտրարշավների դպրոց» (Միջազգային գործերի ազգային ժողովրդավարական ինստիտուտ (NDI), 2018թ.) դասընթացներին:

2008-2012թթ. եղել է «Իմեգա Սերվիս» ՍՊԸ տուր-օպերատոր, թարգմանիչ։ 2013-2016թթ.` «Ջի դիզայն» ՍՊԸ նախագծերի ղեկավար։ 2017- 2018թթ.` «Apricot Project» ՍՊԸ մարկետինգի բաժնի կոորդինատոր, մարդկային ռեսուրսի կառավարման եւ արտաքին կապերի պատասխանատու։ 2018թ. մայիս- հունիս` «MBG Hospitality» ՍՊԸ մարկետինգի կոորդինատոր, հասարակայնության հետ կապերի պատասխանատու։

2015թ. «Լուսավոր Հայաստան» կուսակցության հիմնադիր անդամ է:

2018թ. դեկտեմբերի 9-ի ԱԺ պատգամավոր է ընտրվել «Լուսավոր Հայաստան» կուսակցության համապետական ընտրական ցուցակով:

Ունի երկու զավակ: