Տպել
Վահագն Գոռի Թեւոսյան
Հերթական համար
Ծննդյան թիվ
22.03.1978
Կուսակցություն
«Քաղաքացիական պայմանագիր»
Խմբակցություն

 
Հանձնաժողով
Անդամակցություն
Էլ. փոստ

Ծնվել է 1978թ. մարտի 22-ին Երեւանում:


1999-2001թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում:


2002թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի բանասիրության ֆակուլտետի հայոց լեզվի եւ գրականության բաժինը:


1998 -2004թթ. աշխատել է «Օրագիր», այնուհետեւ «Հայկական ժամանակ» օրաթերթերի լրագրող, ապա խմբագիր: 2004 - 2007թթ.` «Հասարակական երկխոսության եւ զարգացումների կենտրոն» հկ հասարակայնության հետ կապերի մասնագետ: 2008թ.` «Մուլտիշոկ» մանկական ամսագրի պատասխանատու խմբագիր: 2008-2010թթ.` «Ռադիո Հայ» ռադիոկայանի լրատվական ծառայության տնօրեն: 2010-2011թթ.` «Հրապարակ» օրաթերթի կայքի խմբագիր: 2011-2015թթ.` «Արմնյուզ» հեռուստաընկերության հաղորդումների խմբագիր: 2015-2017թթ.` «Արարատ» հեռուստաընկերության հաղորդումների խմբագիր: 2017-2018թթ.` «Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման» հիմնադրամի հանրային կապերի համակարգող: 2018թ. հուլիս-դեկտեմբեր` Հայաստանի հանրային հեռուստաընկերության լրատվական եւ վերլուծական հաղորդումների տնօրեն:


2019 թվականից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է:


«Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ է:


2018թ. դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով:


Ամուսնացած է, ունի երեք զավակ: