Տպել
Ռուստամ Զուրբայի Բաքոյան
Հերթական համար
Ծննդյան թիվ
06.02.1986
Կուսակցություն
«Քաղաքացիական պայմանագիր»
Խմբակցություն
Հանձնաժողովներ
Անդամակցություն
Էլ. փոստ
Ծնվել է 1986թ. փետրվարի 6-ին Արարատի մարզի Նոր կյանք գյուղում:

2004թ. զորակոչվել է ՀՀ զինված ուժեր: Նույն թվականին զորացրվել է առողջական խնդիրների պատճառով:

2009թ. ավարտել է Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի պատմաիրավագիտական-աշխարահագրական ֆակուլտետի աշխարհագրության բաժինը: Պատմաաշխարհագրագետ:

2011թ. ավարտել է ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի իրանագիտության բաժնի մագիստրատուրան: Արեւելագետ (իրանագետ):

2010-2012թթ. եղել է ՀՀ ԳԱԱ գիտաշխատող: 2010-2013թթ.՝ Եվրոպական քոլեջի (Վեդու մասնաճյուղ) դասախոս: 2016թ. նոյեմբեր-դեկտեմբեր՝  Նոր կյանք համայնքի ղեկավարի տեղակալ: 2017-2018թթ.՝ «Լալըշ» հեռուստաընկերության տնօրեն, Երեւանի մասնաճյուղի համակարգող, «Կարծիքների խաչմերուկ» վերլուծական եւ «Գյուղից գյուղ» հաղորդաշարերի հեղինակ եւ վարող: 2018-2019թթ.՝  Հայաստանի հանրային ռադիոընկերության խմբագիր-թարգմանիչ:

2007թ. «Շամս» հայ-եզդիական երիտասարդական շարժման համահիմնադիր, 2014թ.՝  նախագահ: 2014թ. կազմակերպել է Շանգալի եզդիներին մարդասիրական օգնություն ցուցաբերելու գործընթացը:

2018թ. դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել  «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով:

Ամուսնացած չէ: