Տպել
Մխիթար Իոսիֆի Հայրապետյան
Հերթական համար
Ծննդյան թիվ
15.05.1990
Կուսակցություն
«Քաղաքացիական պայմանագիր»
Խմբակցություն
Հանձնաժողով
Անդամակցություն
Էլ. փոստ

Ծնվել է 1990թ. մայիսի 15-ին Երեւանում:

2011թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի արեւելագիտության ֆակուլտետի Թուրքիայի բաժինը, 2013թ.՝ նույն ֆակուլտետի մագիստրատուրան:

2012-2013թթ. եղել է ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերության եւ ուսանողական խորհրդի անդամ:

2010-2017թթ. եղել է հայաստանյան մի շարք թերթերի՝ Մերձավոր Արեւելքի, մասնավորապես, Թուրքիայի հարցերով փորձագետ:

11.05.2018-14.01.2019թթ.՝ ՀՀ սփյուռքի նախարար:

2011թ. հիմնադրել է «Երիտասարդ քաղաքական գործիչների ասոցիացիա» կազմակերպությունը եւ մինչեւ 2015թ. եղել է կազմակերպության փոխնախագահ:

2016 թվականից «Քաղաքացիական կրթության եւ երիտասարդության զարգացման կենտրոնի» հիմնադիր նախագահն է: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ է: 2016 թ.՝ քաղաքական խորհրդի անդամ:

2019թ.՝ Երեւանի շախմատի ֆեդերացիայի նախագահ:

2018թ. դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի թիվ 1 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով:

2019թ. հունվարի 18-ին ընտրվել է ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ:

Ամուսնացած չէ: